Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ (ուշ լատ. confedera-tio— միություն, միավորում), համադաշնակցություն, 1. սոլվերեն պետությունների որևէ ընղհանուր նպատակ հետապնդող քաղաքական, ռազմական մշտական միություն: Ստեղծում է կենտրոնական մարմիններ, որոնք ունեն մասնակից պետություններից ստանձնած որոշակի լիազորություններ: Որպես կանոն, այդ մարմինները մասնակից պետությունների նկատմամբ իշխանություն չունեն: Նրանց որոշումները կենսագործվում են միայն մասնակից պետության իրավասու մարմինների համաձայնությամբ: Կ-ի ֆինանսական միջոցներն առաջանում են անդամ պետությունների անդամավճարներից: Տայտնի են հետևյալ Կ-ները՝ Հռենոսյան Կ. (1254-1350), Շվեյցարական Կ. (1291—1798 և 1815-48), Նիդերլանդներ (1579—1795), ԱՄՆ (1781— 1787), Գերմանական Կ. (1815—65) ևն: Կ. սովորաբար նախորդում է ֆեդերացիային: 2. Տարբեր կազմակերպությունների միություն (աշխատանքի համընդհանուր Կ. Ֆրանսիայում, աշխատանքի ճապոնական Կ. ևն): Յ. Ռեչ Պոսպոլիտայումա 1—XVIII դդ.) զինված շլյախտայի ժամանակավոր քաղ. միություն: