Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՖԵՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՖԵՏ (իտալ. confetto, լատ. con-fectus— պատրաստված), հրուշակեղեն արտադրանք, պատրաստվում է մաթով շաքարահյութից, որին ավելացնում են տարբեր տեսակի սննդային հումք: Լինում է ջնարակով (ամբողջությամբ կամ մասամբ ծածկված ջնարակի շերտով), առանց ջնարակի, խորիզով շոկոլադային: Կ-ի մակերևույթն ամբողջությամբ կամ մասամբ ծածկվում է կակաոյի, շաքարի փոշիով, ընկույզի, վաֆլիի կամ շոկոլադի մանրուքով: Կախված զանգվածի տեսակից, Կ. լինում է պոմադային, մըր գային, կաթնային, ընկույզով, լիկյորով, հարովի, կրեմով, գրիլյաժային և այլ տեսակների: Կ. պատրաստվում է մեկ կամ մի քանի զանգվածներից՝ համակցված, բազմաշերտ, վաֆլիով ևն) Կ-ի պատրաստումն ընդգրկում է հետևյալ գործողությունները, տարբեր եղանակներով Կի զանգվածի պատրաստում, ձևավորում, ջնարակում և վերջնամշակում, փաթաթում կամ տոլփերի մեջ դասավորում: Կ-ի զանգվածին համ ու բույր տվող նյութերը ավելացվում են վերջում: Կ. սննդարար արտադրանք է: Մեկ կգ Կ-ի կալորիականությունը 16— 25 Մջ (3800—6000 կկալ) է: Տես Հրուշակեղեն: