Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՖԵՐԱՆՍԻԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՖԵՐԱՆՍԻԵ (ֆրանս. conferencicr զեկուցող), էստրադային ներկայացում կամ համերգ վարողևհամարների ընդմիջումներում ելույթ ունեցող արտիստ, համերգավար: Կ. պետք է օժտված լինի սրամտելու, հանկարծաբանելու (իմպրովիզացիայի), լսարանի հետ խոսելու տաղանդով: Առաջին Կ-ները հանդես են եկել XI Хц. 60-ական թթ. Փարիզի կաֆեշանտաններում և կաբարեներում: XIX դ. վերջին—XX դ. սկզբին ելույթ են ունեցել վարիետե և մանրապատումների թատրոններում: Ռուսաստանում առաջին պրոֆեսիոնալ Կներից են Ն. Բալիևը, Կ. Գրիբշմանը, Ա. Ալեքսեևը: Սովետական հայտնի Կներից են Ա. Մենդելևիչը, Մ. Դարկավին, Տարապունկա և Շտեպսել կեղծանունով Յու. Ցիմոշենկո և Ե. Բերյոզին զույգը: