Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՖՈՐՄԱՅԻՈՆ ԱՆԱԼԻԶ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՖՈՐՄԱՅԻՈՆ ԱՆԱԼԻԶ, ստերեոշիմիայի բաժին, որն ուսումնասիրում է մոլեկուլի կոնֆորմացիաները և դրանց կապը նյութի ֆիզիկական և քիմիական հատկությունների հետ: «Կ. ա.տերմինն առաջարկել է անգլիացի քիմիկոս Դ. Բարտոնը (1950): Պարզ կապի շուրջն ատոմների կամ ատոմական խմբերի պտտման ժամանակ ծագում են էներգետիկորեն ոչ համարժեք երկրաչափական ձևեր՝ կոնֆորմացիաներ (պտտական իզոմերներ, տես Իզոմերիա): Կայուն կոնֆորմացիայից անկայունին անցնելու անհրաժեշտ էներգիան 3—15 կկալ մու է: Եթե այդ էներգիան փոքր է, ապա կոնֆորմացիաներն անընդհատ անցնում են մեկը մյուսին և իրարից դժվար բաժանվում: Տակառակ դեպքում, երբ այդ էներգիան մեծ է, ապա կոնֆորմացիաների բաժանումը հեշտանում է: Սկզբունքորեն կոնֆորմացիոն և երկրաչափական իզոմերների սահմանազատումը պայմանական է, քանի որ վերջիններս նույնպես պտտական իզոմերներ են, միայն դրանց էներգիաների տարբերությունը մեծ է (40 կկալ մու), իսկ փոխադարձ անցումը մեկը մյուսին հնարավոր է միայն բարձր ջերմաստիճաններում: Հագեցած ածխաջրածինների շարքում էթանից սկսած հանդես են գսզիս կոնֆորմացիաներ, որի համար հնարավոր է երկու կոնֆորմացիա՝ դիմակայված (կամ զույգ) և արգելակված (կամ կենտ): Դրանք առաջանում են, երբ մեթիլխմբերից մեկը պտտվում է մյուսի նկատմամբ: Ածխածնային շղթայի երկարացման հետ հնարավոր կոնֆորմացիաների թիվն արագ աճում է: Կոնֆորմացիաներից մեկի գերակշռումը, ինչպես նաև մի քանիսի առկայությունն արտացոլվում է միացության ֆիզիկական հատկություններում և հաստատվում դիպոլի մոմենտով, միջուկային մագնիսական ռեզոնանսով (ՄՄՌ), ինֆրակտրմիր (ԻԿ) սպեկտրներով են: Միացության քիմ. հատկությունները նույնպես կախված են մոլեկուլների կոնֆորմացիաների հարաբերական կայունությունից: Հաճախ կոնֆորմացիայի կայունությունը փոխում է նյութի փոխազդման ունակությունը և ռեակցիայի ուղղությունը: Այսպես, 2, 3-դիբրոմբուտանի մեզոիզոմերի (I) դեբրոմացման ռեակցիայի արագությունը երկու անգամ մեծ է d, 1-իզոմերի (II) դեբրոմացման ռեակցիայի արագությունից, ընդ որում առաջին դեպքում ստացվում է տրանսբուտեն—2 (III), երկրորդ դեպքում՝ ցիսբուտեն—2 (IV) (նկ. 2): Սովորաբար ձեռնտու է այն կոնֆորմացիան, որի ծավալավոր տեղակալիչներն առավելագույն չափով են հեռացած իրարից (ինչպես դիբրոմբուաանում բրոմի ատոմները): Կոնֆորմացիաների հարաբերական կայունության վրա ազդող գործոններն են՝ ատոմների և ատոմական խմբերի միջև գործող տորսիոնային (պիտցերյան) լարվածությունը և վանդերվաալսյան ուժերը, ինչպես նաև դիպոլ-դիպոլային փոխազդեցությունը: Կոնֆորմացիոն պատկերացումների նշանակությունը մեծ է հատկապես ցիկլոհեքսանի շարքի միացությունների հատկությունները բացա-տըրելու համար: Ցիկլոհեքսանը կարող է գոյություն ունենալ անկյունային լարվածությունից ազատ երկու կոնֆորմացիաների՝ կոշտ «բազկաթոռի» և ճկուն (դյուրաթեք) «վաննայի» ձևով: Առաջին կոնֆորմացիան ավելի կայուն է, քանի որ արժեքական անկյունները չեն աղավաղված, իսկ կոնֆորմացիան բոլոր С—С կապերի նկատմամբ գտնվում է արգելակված ձևում: Տեղակալիչներից մեկը դիրքորոշված է օղակի հարթությանն ուղղահայաց (աքսիալ կապեր՝ а), իսկ մյուսը՝ դեպի օղակի ծայրամասերը (էքվատորիալ կապեր՝ е): Տեղակալիչների էքվատորիալ դասավորությունը ավելի ձեռնտու է, օրինակ, սենյակային ջերմաստիճանում քլորցիկլոհեքսանի կոնֆորմացիա ների հավասարակշռությունը՝ е: а 70: 30:—150°C-ում հնարավոր է առանձնացնել քլորցիկլոհեքսանի e-ձևը: Կ. ա-ի նշանակությունը մեծ է սինթետիկ և բնական բարձրմոլեկուլային միացությունների քիմիայում, ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի բնագավառում և այլուր:

Գ. Շահնազարյան