Jump to content

ՀՍՀ/ԿՈՆՖՈՐՄԱՑԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՆՖՈՐՄԱՑԻԱ (լաա. conformation-ձև, կսաուցվածք, դասավորություն) մոլեկուլի, երկրաչափական ձև, որը կարող է ընդունել օրգ. միացության մոլեկուլը պարզ կապի շուրջն ատոմների կամ ատոմական խմբերի պտտման ժամանակ: Միայն Կ-ով տարբերվող մոլեկուլները կոչվում են կոնֆոր մերներ կամ պտտական իզոմերներ (տես Իզոմերիա): Կ-ի գոյությունը պայմանավորված է իրար հետ անմիջապես չկապված տեղակալիչների. այդ թկում նաև {րածեի ատոմների տարածական փոխազդեցությամբ (օրինակ, վանմամբ, ձգմամբ, ջրածնական կապերի առաջացմամբ): Օրինակ, պենտանի (CH₃-CH₂-CH₂-CH₂-СН₃) մոլեկուլի մի քանի հարթ կոնֆորմացիաները: Ի տարբերություն երկրաչափական և օպտիկական իզոմերների կոնֆորմերները սովորական պայմաններում հեշտությամբ են անցնում մեկը մյուսին (առանց կապերի խզման), այդ պատճառով դրանք չեն անջատվում ազատ վիճակում: Օրգ. միացությունների մոլեկուլները, սովորաբար, գոյություն ունեն կոնֆորմերների հավասարակշռված խառնուրդի ձևով, որոնց մեջ գերակշռում է էներգետիկորեն ամենաձեռնտու իզոմերը: Մոլեկուլի կոնֆորմացիոն վիճակներն ազդում են նյութերի ֆիզիկական հատկությունների, դրանց փոխազդեցությունների ուղղության և արագության վրա: Տես կոնֆորմացիոն անալիզ: