ՀՍՀ/ԿՈՇԲՈՒԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՇԲՈՒԿ (Cosbuc) Ջորջե Սեբաստիանի (1866—1918), ռումին բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ: Ռումինական ակադեմիայի անդամ (1916): Հռչակվել է «Ջամֆիրայի հարսանիքը» (1889) պոեմով: Կ-ին համարել են «գյուղացիության բանաստեղծ»: Թարգմանել է Հոմերոսի, Վիրգիլիոսի, Ա. Դանտեի, Զ. Բայրոնի, Ֆ. Շիլ երի և ուրիշների գործերը:
