Jump to content

ՀՍՀ/ԿՈՇԵՎՈՅ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՇԵՎՈՅ Օլէգ Վասիլևիչ (1926—43), Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45) «Երիտասարդ գվարդիա ընդհատակյա կոմերիտական կազմակերպության հիմնադիրներից, Սովետական Միության հերոս (13.9.1943, ետմահու): ՀամԼԿԵՄ ակդաս 1942-ից: Կրասնոդոնի օկուպացիայից (1942-ի հուլիս) հետո մասնակցել է ընդհատակյա կազմակերպության ստեղծմանը, դարձել նրա կոմիսարն ու շտաբի անդամը: 1943-ի հունվարին, երբ կազմակերպությունը հայտնաբերվեց, Կ. ձերբակալվեց և գազանաբար խոշտանգվելուց հետո՝ գնդակահարվեց: