Jump to content

ՀՍՀ/ԿՈՇԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՇԻԿ, մարդու հագուստի մաս. նախատեսված է արտաքին վնասակար ազդեցություններից ոտքերը պահպանելու համար: Ըստ նշանակման ժամանակակից Կ. լինում է կենցաղային (ամենօրյա, տոնական, տնային) և հատուկ (սպորտային, օրթոպեդիկ, արտադրական): Կ-ի հարմարավետությունը որոշվում է նրա ներքին չափսերով և ձևով, որոնց հիմնական բնութագրերն են համարը և լիքությունը: Համարակալման համակարգում որա ես համար ընդունվում է կաղապարիհետքի երկարությունը՝ արտահայտված շտիխներով (մեկ շտիխը հավասար է 2 3 սմ-ի): ՍՍՀՄ-ում ընդունված է նաև Կ-ի համարակալման համակարգ, որտեղ որպես համար ընդունված է ոտնատակի երկարությունը՝ արտահայտված սմ-ով: Կիցհամարներն իրարից տարբերվում են 0,5 սմ-ով: Ըստ խմբերի և համարների կիրառում են Կ-ի հետևյալ ստորաբաժանումը. փափուճներ՝ 9—10 սմ, հուսարիկներ՝ 10,5—13 սմ, փոքրահասակ երեխաների՝ 13,5—16,5 սմ, մանկական՝ 17—19 սմ, դպրոցահասակ աղջիկների՝ 19,5—21,5 սմ, աղջիկների՝ 19—21,5 սմ, դպրոցահասակ տղաների՝ 19,5—22 սմ, տղաների՝ 22,5—24,5 սմ, կանանց՝ 21,5—27,5 սմ, տղամարդու՝ 24,5—30,5 սմ: Նույն համարի Կ. պետք է ունենա տարբեր լայնականչափսեր, որոնք որոշում են նրա լիքությունը: Կ-ի կոնստրուկտիվ առանձնահատկությունները որոշվում են ոտնաթաթի անատոմա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով և աշխատանքի բնույթով: Բացի այդ, կաղապարի պատրաստման ժամանակ հաշվի են առնում արտադրական սարքավորման հնարավորությունները, գեղագիտական պահանջները, նորաձևությունը: Շարժման ժամանակ մարդու ոտնաթաթի երկարությունըմեծանում է 10—12 մմ-ով, ուստի միջատակի երկարությունը վերցնում են ոտնաթաթից երկար (կանանց կենցաղային Կ-ինը՝ 5 մմ-ով, տղամարդու և տղաների Կ-ինը՝ 10 մմ-ով): Մանկական Կ-ի համարհաշվի են առնում նաև ոտնաթաթի տարեկան աճը: Ժամանակակից Կ. աչքի է ընկնում ձևերի, նմուշների, վերջնամշակման և դետալների բազմազանությամբ: Կ-ի երեսի արտաքին դետալների համար օգտագործում են բնական կաշի, տեքստիլ նյութերևարհեստական կաշիներ (տես Կաշի արհեստական): Ժամանակակից Կ. պետք է օժտված լինի հիգիենիկ և ֆիզ.հատկությունների ամբողջականությամբ, բավարարի սանիտարական պահանջները: Ամենօրյա Կ. չպելոք է սեղմի ոտնաթաթը, քթամասը պետք է համապատասխանի մատների ձևին, ներբանը լինի ճկուն, կրնկամասը՝ ամուր, նեղացումը թույլատրելի է միայն մատնարմատներից սկսած: Անհարմար Կ. մանկականտարիքում խանգարում է ոտնաթաթի նոր մալ զարգացմանը (կարող է առաջանալհարթաթաթություն): Երկարատև հագնե լիս նեղ կ. կարող է ձևափոխել ոտնաթաթը, սահմանափակել շարժումները հոդերում, խանգարել արյան և ավիշի շրջանառությանը ևս: Մեծ Կ. առաջացնում է կոշտուկ ներևտրորվածություն: Առավել հարմար է լայնակրունկ, չափավոր բարձրությամբ(տղամարդկանց համար՝ 2—3 սմ, կանանց համար՝ 2—4 սմ, ցածր և միջինտարիքի դպրոցականների համար՝ 1—2 սմ, բարձր տարիքի դպրոցականներիհամար՝ 2—3 սմ) Կ.: Կարևոր են Կ-ի ջերմապաշտպան հատկությունները, որոնք տարվա տարբեր եղանակներին ապահովում են ոտնաթաթի նորմալ ջերմաստիճանը: Առավել հիգիենիկ է կաշվե ներբանով կաշվե Կ., քանի որ այն բավականաչափ դիմացկուն է, օդա և գոլորշաթափանցելի, պլաստիկ: Ձմռան կամ ցուրտ կլիմայի համար նախատեսված Կ-ում օգտագործվում է բուրդ, բնական և արհեստական մորթի, որոշ սինթետիկ նյութեր ևն: Ամառային Կ-ում պետք է ապահովվի բավարար օդափոխանակություն: Սպորտային Կ. պետք է բավարարի առանձնակի պահանջների: Զբոսաշրջիկների, ալպինիստների Կ. պետք է օժտված լինի բարձր ջերմամեկուսիչ և անջրաթափանց հատկություններով, ազատ ձևվածքով: Չմշկորդների Կ. պետք է լինի թեթև, նեղ ներբանով, ռանտով, գեղասահորդներինը՝ բարձր, թեթև աթլեաներինը՝ թեթև, առանց կոշտ կրնկամասերի, քթամասերի, կոպիտ կարերի ու ներքին ծալքերի: Օրթոպեդիկ Կ. կիրառվում է բուժական նպատակներով՝ ոտքերի ախտաբանական փոփոխությունների դեպքում: Այն օժանդակում է ստորին ծայրանդամների սկզբնական անկայուն ձևափոխությունների ուղղմանը, կանխարգելում դրանց առաջընթացը ևն (տես Օրթոպեդիկ կոշիկ): Արտադրական Կ. ծառայում է ոտքերը պրոֆեսիոնալ վնասակարությունից պաշտպանելու համար: Տաք արտադրամասերի աշխատանքային Կ. պատրաստվում է հեշտությամբ հանվող, երեսի առաջամասում թեք կտրվածքով ճտքակոշիկների կամ կիսաճտքակոշիկների տեսքով, երեսը՝ ջերմակայուն յուխտից կամ կիրզայից, ներբանը՝ թաղիքե միջատակով ջերմակայուն ռետինից: Վթարային իրավիճակների դեպքում օգտագործում են ասբեստից պատրաստված հրահեստ աստառով պաշտպանական սրունքակալներ: Ոտքերը խոնավությունից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե կամ կաշվե, ցրտից պաշտպանելու համար՝ մորթե, թաղիքե, բրդե Կ.: Էլեկտրական հոսանքից պաշտպանելու համար կիրառում են դի էլեկտրիկ ճտքակոշիկներ կամ երկարաճիտ կրկնակոշիկներ: Քիմ. նյութերից պաշտպանելու համար օգտագործում են հատուկ ռետինե ճտքակոշիկներ, որոնք օգտագործվելուց հետո չեզոքացվում են և լվացվում ջրով: Մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար Կ. պատրաստում են ներքին կամ արտաքին մետաղական քթամասերով: Ռադիոակտիվ նյութերից պաշտպանելու համար օգտագործում են ռետինե ճտքակոշիկներ, ռետինե և պլաստիկ բախի լներ: Հայկական լեռնաշխարհի հնավայրերում (Դավիթ Բեկ, Քաջարան ևն) հայտնաբերված ճտքավոր կոշիկաձև խեցանոթները հիմք են տալիս ենթադրելու, որ Կ. գործածվել է դեռևս ուշ բրոնգի դարում և ուրարտ. շրջանում: Մատենագրական տեղեկությունների համաձայն (փավստոս Բուզանդ, Մովսես խորենացի ևն) պարսից և հայ թագավորները հագել են զույգ, իսկ նրանց մելւձավոր նախարարները՝ մեկական կարմիր Կ., իբրև մեծագույն պատվի նշան: Նման Կ. են կրել նաև բյուզանդական սատրապները VI դ.: Միջնադարյան Հայաստանում հարսները հագե են արծաթապատ Կ-ներ (հիշատակված է, որ Թալինում 360 հարսներ եկեղեցի էին գնում արծաթե Կ-ներ հայյած): Թովմա Արծրունու վկայությամբ (IX դ. կես) Խութ գավառի բնակիչները ձյան վրա քայլելու համար հնարել էին փայտից Կ-ներ: Հայաստանում մինչև XX դ. սկիզբը հագնում էին տնայնագործական եղանակով կարած կամ գործած Կ-ներ: Կ. կարել են հիմնականում կաշվից, գործել՝ մազե, բրդե, բամբակե թելերից: Յուրաքանչյուր գավառ ուներ տղամարդկանց, կանանց և երեխաների հագուստին համապատասխանող Կ.: Կանայք և տղամարդիկ հավասարապես հագել են չմոշկ, սոլ, կոնտուրա, յամանի, չուստ, բաշմակ, նալիկ, քոշ, մաշիկ, տրեխ, մասբաբուճ, երկարաճիտ և գործած Կ-ներ: Սկսած XIX դ. վերջից, կապված Կ-ի արդյունաբերության արտադրության հետ, տնայնագործական եղանակով պատրաստված Կ. աստիճանաբար վերանում է՝ առանձին վայրերում պահպանվելով մինչև 1950-ական թթ.: Կ.» բառը վաղ միջնադարում գործածվել է նաև աշխատավարձի իմաստով:

Գրկ. Պողոսյան Հ. Վ., Կաշի-կոշկեղեն ապրանքների ապրանքագիտություն, Ե., 1970: Зыбин Ю.П., Конструирование изделий из кожи, 2 изд., М., 1966 Армаганян А. С, Обувь древней Армении, Е., 1978. Հ. Պողոսյան, Ն. Ավագյան