Jump to content

ՀՍՀ/ԿՈՇԻՑԵԻ ԾՐԱԳԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՇԻՑԵԻ ԾՐԱԳԻՐ, չեխերի և սլովակների Ազգային ճակատի առաջին կառավարության ծրագիրը, մշակել է Չեխոսլովակիայի կոմկուսակցությունը: Հռչակվել է 1945-ի ապրիլի 5-ին, Կոշիցե քաղաքում: Նախատեսում էր Չեխոսլովակիայի՝ որպես իրավահավասար երկու ժողովուրդների՝ չեխերի ու սլովակների ժողովրդա-դեմոկրատական պետության զարգացումը, Անդրկարպատյան Ուկրաինայի հարցի լուծումը նրա բնակչության կամքի համաձայն, տեղերում հաստատում ժողովրդի ընտրած Ազգային կոմիտեների իշխանություն, աշխատավորությանը լայն դեմոկրատական ազատություններ վերապահում, արգելում ֆաշիստական և պրոֆաշիստական կուսակցությունները: Ըստ Կ. ծ-ի գերմ. ու հունգ. սեփականատերերի և կոլլաբորացիոնիստների ունեցվածքը վերցվում էր, հողը բաժանվում հողազուրկ և սակավահող գյուղացիներին: Արտաքին քաղաքականության հարցում Կ. ծ. առաջադրել է ռազմ., քաղ., տնտ. և կուլտուրական բնագավառներում անխախտ միություն և համագործակցություն ՍՍՀՄ-ի հետ: