ՀՍՀ/ԿՈՇՉԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՇՉԻ (ուզբ.՝ հողագործ), աշխատավոր դեհկանների մասսայական կազմակերպություն Թուրքեստանի ԻՍՍՀ-ում (նրա սահմանազատումից հետո՝ Միջին Ասիայի հանրապետություններում և Ղագախստանում): Ստեղծվել է ի զարգացումն նախկին չքավորական կոմիտեների: Կ. ներգրավում էր ոչ միայն չքավոր գյուղացիներին, այլև միջակներին: Մասսայական կոլեկտիվացումով Կ-ի ֆունկցիաները սպառվեցին, 1929—30-ին նրա միությունները վերափոխվեցին չքավորական խմբերի:
