ՀՍՀ/ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ
ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ (լայնություն և երկայնություն), մեծություններ՝ երկրի մակերևույթի վրա կետի դիրքը որոշելու համար: Աշխարհագրական լայնությունը՝ փ, չափվում է այն անկյունով, որ կազմում է տվյալ կետով անցնող ուղղաձիգ գիծը հասարակածի հարթության h ետ (MCN): Լայնությունները հաշվում են 0-ից մինչև 90, հասարակածից հս. և հվ.: Երկայնությունը՝ X, չափվում է այն անկյունով, որ կազմում է տվյալ կետի միշօրեականի հարթությունը պայմանականորեն ընդունված սկզբնական («առաջին», «զրոյական) միշօրեականի հարթության հետ (OCN): Սկզբնական միջօրեականից արլ., 0-ից մինչև 180 գտնվող երկայնությունները կոչվում են արլյան, արմ. գտնվողները՝ արմ-յան: Նախկինում ընդունված էին տարբեր սկզբնական միշօրեականներ (օրինակ, Ռուսաստանում՝ Պուլկովոյի աստղադիտարանի միջօրեականը): 1884-ից, միշազգային համաձայնությամբ, որպես սկզբնական միջօրեական ընդունված է Գրինվիչի միշօրեականը (Լոնդոն):
