ՀՍՀ/ԿՈՉԵՎՍԿԻ
ԿՈՉԵՎՍԿԻ Վիկտոր Վասիլեիչ, ծն. 15.11. 1923, գ. Ռեգունենկովո (Խարկովի մարզում) ուկրաինացի սովետական բանաստեղծ, թարգմանիչ: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ: ՍՄԿԿ անդամ 1947-ից: Հայրենական մեծ պատերազմի մասնակից (1942-43): 1962—65-ին եղել է Ուկրաինայի գրողների միության՝ Խարկովի կազմակերպության վարչության նախագահը, 1974-ից Կիևի կազմակերպության վարչության քարտուղարն է: Հրատարաել է «Խնդության վարպետներ» (1960), «Հող ներշնչման» (1961), «Հավերժական խարույկներ» (1972), «Գարունների հասակակիցը» (1977), մանուկների համար՝ «Սևանի ծիծեռնակը» (1960), «Կապարե սոխակը» (1971), «Անտառի տոնը» (1977) և այլ ժողովածուներ: 1955-ից, երբ առաջին անգամ այցելել է Հայաստան, սկսել է ուսումնասիրել հայոց լեզուն, գրականությունն ու մշակույթր: «Բարև, իմ Հայաստան» բանաստեղծությունների շարքի համար արժանացել է Պ. Տիչինայի անվ. հանրապետական մրցանակի (1976): Թարգմանել է հայ դասականների (Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Վ. Տերյան, Հ. Հակոբյան, Հ. Հովհաննիսյան, Ե. Չարենց են) ստեղծագործությունները, առանձին գրքերով հրատարակել Խնկո-Ապոր («Քեռի Աթաբեկի նվերը», 1970), Գ. Սարյանի («Լուսացաններ», 1975)ևայլոց երկերը: Կազմել է Հ. Թումանյանի (1969), Ա. Իսահակյանի (1975), Ե. Չարենցի (1977) ուկրաիներեն ժողովածուների հոբելյանական հրատարակությունները: Գրել է «Հայաստանի երգող սիրտը» (1969, Հ. Թումանյանի մասին) և «Հավերժական ճամփորդը» (1975, Ա. Իսահակյանի մասին) գրքույկները: Կազմել է հայ երիտասարդական պոեզիայի անթոլոգիա («Սևանի լուսաբացը», 1973) և հայ սովետական բանաստեղծների երկերի ժողովածու («Հայոց երկրի մեղեդիներ», 1973):
Երկ. Սետնի ծիծեռնակը, Ե., 1962: Հասկեր և աստղեր, Ե., 1967: Ցոլքեր, Ե., I 973: Վ. Վարդանյան
