ՀՍՀ/ԿՈՉԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՉԻՆ Նիկոլայ Եվգրաֆովիչ 6(19).5. 1901, Պետերբուրգ—31.12.1944, Մոսկվա, սովետական մեխանիկ, մաթեմատիկոս, գեոֆիզիկոս, դինամիկական օդերևութաբանության հիմնադիրներից: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939): Ավարտել է Պետրոգրադի համալսարանը (1923): Դասավանդել է Լենինգրադի (1924—34) և Մոսկվայի (1938—44) համալսարաններում: 1933—1934-ին եղել է Տեսական օդերևութաբանության ինստ-ի դիրեկտորը, իսկ 1939-ից՝ ՍՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստ-ի մեխանիկայի բաժնի վարիչը: Աշխատանքները վերաբերում են դինամիկական օդերևութաբանության, հիդրոդինամիկայի, աերոդինամիկայի, մաթեմատիկայի և տեսական մեխանիկայի հարցերին:
