ՀՍՀ/ԿՈՉՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ԿՈՉՈՒՄՆԵՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, անհատապես շնորհվում են զինված ուժերի ծառայողներին և գինապարտներին՝ համաձայն նրանց ծառայողական դրության, ռազմական և մասնագիտական պատրաստականության, զորատեսակի կամ ծառայության ձևի պատկանելության, ինչպես նաև վաստակի և արժանիքների: Կ. գ. հիմք են ծառայում զինծառայողների միջև կրտսեր-ավագ (պետ) փոխհարաբերություններ ստեղծելու: Կ-ի երևան գալը կապվում է XV—XVI դդ. մշտական բանակների առաջացլքան հետ: Ռուսաստանում դրանք մտցվեցին XVI դ. կեսերին ստրելեցյան (Մոսկովյան բանակի արտոնյալ զինծառայողներ) զորքերում՝ ստրելեց, տասնապետ, հիսնապետ, հարյուրապետ, կիսագլուխ (հինգհարյուրի գլուխ, նույնը՝ կիսագնդապետ, փոխգնդապետ), պրիկազի գլուխ (նույնը՝ գնդի հրամանատար, գնդապետ), վոյեվոդա (ստրելեցյան ջոկատի հրամանատար) են: Ռուս, բանակի մնացած զորքերում Կ. զ. տրվում էին քաղաքացիական պաշտոնյաների կարգին համապատասխան, իսկ ռուս, բանակի օտարերկրյա զինծառայողները պահպանում էին իրենց կոչումները (օր., պրապորշչիկ, պորուչիկ, կապիտան կամ ռոտմիստր հեծելազորում, մայոր, փոխգնդապետ, գնդապետ, բրիգադի գեներալ, գեներալ-մայոր և այլն): XVII դ. վերջին և XVIII դ. սկզբներին Պետրոս I իր ստեղծած կանոնավոր բանակում մտցրեց արևմտա-եվրոպական ձևի միասնական Կ. զ., որոնք վերջնականապես ձևավորվեցին 1722-ի հունվ. 24-ի «Աստիճանների ցուցակ»ով: Այդ կոչումների հիմնական մասը պահպանվեց մինչև 1917-ը: Ռուս, բանակում ծառայող հայերը նույնպես ստանում էին Կ. զ.: Առաջիններից էին Աղա գար դի խաչիկը (Լազար Խրիստաֆորով)՝ 1725-ին՝ ռոտմիստր, 1734-ին՝ գեներալ-մայոր, Կուզանենցը (Կուգանով)՝ 1725-ին պորուչիկ, 1742-ին՝ գնդապետ, իսկ Իսրայել Օրուն դեռ 1703-ին Պետրոս I, որպես օտարերկրյա զինվորական մասնագետի, շնորհեց գնդապետի աստիճան: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սովետական կառավարության 1917-ի դեկտ. 16-ի դեկրետով վերացվեցին բոլոր հին աստիճանները և տիտղոսները: Մինչև 1935-ը կարմիր բանակում և նավատորմում հրամանատարները որոշվում էին միայն գրաված պաշտոններով, դասակի, վաշտի, գումարտակի, գնդի, դիվիզիայի, կորպուսի, բանակի հրամանատարներ ևն: Առաջին անգամ 1935-ին Կ. զ. մտցվեցին նաև սովետական բանակում, որոնք որոշ փոփոխություններ կրելով՝ ստացել են հետևյալ դասակարգումը: Տարբեր զորատեսակների և գեներալների կոչումներին ավելացվում է համապատասխան անվանում (օր., տանկային զորքերի գեներալ-մայոր, հրետանու գեներալ-գնդապետ ևն): Տեխնիկական կրթություն ունեցող սպաներին և գեներալներին տրվում են հետևյալ Կ. զ.՝ տեխնիկական ծառայության լեյտենանտ, տեխնիկ-ավագ-լեյտենանտ, ինժեներ-կապիտան, ինժեներ-գեներալ-մայոր ևն: Վարշավյան պայմանագրի մասնակից սոցիալիստական երկրների բանակների Կ. զ. հիմնականում նման են ՍՍՀՄ-ի զինված ուժերի Կ. զ-ին, բայց ունեն որոշ յուրօրինակությ ուններ:
Գրկ. Устав внутренней службы Вооруженных сил СССР, М., 1975 Армянское войсков XVIII веке, Е., 1968.
Հ. Գրիգորյան
