Jump to content

ՀՍՀ/ԿՈՊԼԵՆԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՊԼԵՆԴ (Copland) Աարոն (ծն. 1900), ամերիկացի կոմպոզիտոր: Սովորել է Նյու Յորքում (1917—21) և Փարիզում (1921-24): Կազմակերպել է, այսպես կոչված, «Կոպլենդ սեշնս» համերգների շարք (19 շ 8—31), գլխավորել ամերիկյան կոմպոզիտորների լիգան և միությունը: Որպես դաշնակահար և դիրիժոր հանդես է եկել Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում: Սկզբնական երկերում հարել է Ի. Ֆ. Ստրավինսկու նեոկլասիցիգմի դպրոցին, ապա դիմել է ջազային ռիթմերի, ավելի ուշ՝ 12-առնային համակարգին: Գրել է օպերա («Քնքուշ հող», 1954), բալետներ («Ռոդեո», 1942, «Ապալաչյան գարուն», 1944), 3 սիմֆոնիա, այլ ստեղծագործություններ: