ՀՍՀ/ԿՈՊՈ ԺԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՊՈ (Copeau) Ժակ (1879—1949), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, թատերական գործիչ, ժամանակակից ֆրանսիական ռեժիսուրայի հիմնադիրներից: 1913-ին կազմակերպել է «Վիյո Կոլոմբիե» թատրոնը (Փարիզ), որը ղեկավարել է մինչև 1924-ը: 1917—19-ին աշխատել է ԱՄՆ-ում, 1936-1940-ին՝ «Կոմեդի ֆրանսեզ»ում: Բեմադրել է Մոլիերի «Ագահ» (1913), Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (1914), ինչպես և ժամանակակից դրամատուրգների (Վիլդրակի «Միշել Օկլեր» ևն) պիեսները: Դերերից են՝ Սկապեն (Մոլիերի «Սկապենի արարքները»), Իվան Կարամագով («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկոլ)Վաղորդյան մառախուղ» (1897), «Հարազատ տուն» (1924) և այլ պիեսների հեղինակ է:
