ՀՍՀ/ԿՈՌԱԶԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՌԱԶԻԱ (լատ. corrasio—տաշում, հղկում), ապարների տաշման, հղկման, ողորկման, շաղափման պրոցես, որ կատարվում է ջրի, քամու, սառույցի միջո ցով փոխադրվող բեկորային նյութի ներգործության շնորհիվ: Կ. անապատներում առաջանում է քամու միջոցով փոխադրվողավազի, սառցադաշտի տաշտակում՝ սառ-ցափակված գլաքարերի, գետի հունում ջրի օգնությամբ բեկորների գլորման, լեռնալանջերում՝ նյութի գրավիտացիոնտեղաշարժի հետևանքով:
