Jump to content

ՀՍՀ/ԿՈՌՆԻԼՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՌՆԻԼՈՎ Կոնստանտին Նիկոլաևիչ 24.2(8.3).1879, Տյումեն 10.7.1957, Մոսկվա, սովետական հոգեբան: ՌՍՖՍՀ ՄԳԱ-ի իսկական անդամ (1943-ից) և փոխ-պրեզիդենտ (մինչև 1950): Հոգեբանության ԳՀԻ-ի դիրեկտոր 1923—30-ին և 1938—1941-ին: Հոգենյարդաբանության Համառուսաստանյան I և II համագումարներում (1923 և 24) ղեկավարել է դիալեկտիկական մատերիալիզմի հիման վրա հոգեբանության մեթոդոլոգիական վերակառուցումը: Ուսումնասիրել է նաև մանկավարժության և անձի հոգեբանության պրոբլեմները: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով:

Երկ. Современная психология и марксизм, 2 изд., Л., 1925 Учение о реакциях человека, 3 изд., испр. и доп., М.—Л., 1927.

Գրկ. Теплов Б.М., Борьба К. Н. Корнилова в 1923—25 гг. за перестройку психологии на основе марксизма, в сб.: Вопросы психологии личности. М., 1960.