ՀՍՀ/ԿՈՌՆԻՁՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՌՆԻՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն ըզբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան, մսուր-մանկապարտեզ: Կ-ում գործում է տեղական արդյունաբերության ձեռնարկության մասնաճյուղ: Գյուղի շրջակայքում պահպանվել են քարայր-կացարաններ:
