ՀՍՀ/ԿՈՍԲԱՅՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ԿՈՍԲԱՅՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, գյուղատնտեսության մեքենաշինության ճյուղ, արտադրում է կոմբայններ՝ հատիկային-տեխնիկական և այլ կուլտուրաների բերքահավաքի համար: ՍՍՀՄ-ում Կ. սկզբնավորվել է 20-ական թթ. վերջերին—30-ի սկզբներին 1930-ին՝ Զապորոժիեում, 1932-ին՝ Սարատովում և Ռոստովում («Ռոստսելմաշ») ստեղծվեցին կոմբայնաշինական գործարաններ, որտեղ մինչև պատերազմն արտադրվեց մոտ 200 հգ. կոմբայն: ՍՍՀՄ-ում Կ. բուռն զարգացավ Հայրենական մեծ պատերազմից հետո, մասնագիտացվեցին գյուղատնտ. մեքենաշինական գործարանները, սակայն հիմնական ձեռնարկությունը դարձավ «Ռոստսելմաշ» գործարանը: 1958-ից ՍՍՀՄ-ում արտադրվում են միայն ինքնագնաց կոմբայններ: 1940-ին հատիկահավաք կոմբայնների արտադրությունը 12,8 հգ. հատ էր, 1978-ին՝ 113 հզ.: ՍՍՀՄ-ում արտադրվող կոմբայնները (ՍԿ-5 «Նիվա», ՍԿ-6-8 «Կոլոս» ևն) ունեն հզոր շարժիչներ, ընթացող մեքենան կառավարելոլ և հսկելու հիդրոէլեկտրաավտոմատ սարք, ինչպես նաև հիդրավլիկ արգելակներևմեծ բունկերներ: և ՍՀՄ-ում թողարկվում են նաև սիլոսահավաք, կարտոֆիլահան, ճակնդեղահավաք և այլ կոմբայններ: Սոցիալիստական մյուս երկրներից հատիկահավաք կոմբայն արտադրում են (համեմատաբար ոչ մեծ թվով) ԳԴՀ, Լեհաստանը, Ռումինիան: Կապիտալիստական երկրներից Կ. զարգացած է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և ԳՖՀ-ում:
