ՀՍՀ/ԿՈՍՄՈԴԵՄՅԱՆՍԿԱՅԱ
ԿՈՍՄՈԴԵՄՅԱՆՍԿԱՅԱ Զոյա Անատոլևնա (Տանյա, 1923—1941), սովետական պարտիզանուհի, Աովետական Միության հերոս (16.2.1942, ետմահու), ՀամԼԿԵՄ անդամ 1938-ից: Սովորել է Մոսկվայի 201-րդ դպրոցում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Նարո-Ֆոմինսկի շրջանում կոմերիտական պարտիզանների հետ անցել է ռազմաճակատի գիծը և թշնամոլ թիկունքում մարտական առաջադրանք կատարելիս բռնվել Պետրիշչևո գյուղի մոտ: Ֆաշիստները նրան անլուր տանջանքների են ենթարկել, բայց արհամարհելով մահը, նա չի մատնել ընկերներին: Կախաղան է հանվել նոյեմբ. 29-ին: Կ-ի անունը սովետական հայրենասիրության խորհրդանիշ է: Նրան են նվիրված բազմաթիվ գրական-գեղարվեստական գործեր: Նրա անունով են կոչվում փողոցներ, դպրոցներ . 1942-ից Կ. թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:
Գրկ. Կոսմոդեմյանսկայա Լ., Պատմվածք Ձոյայի և Շուրայի մասին, Ե., 1952:
