ՀՍՀ/ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1389
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1389, տեղի է ունեցել հունիսի 15-ին, սերբերի և բոսնիա-ցիների միացյալ բանակի (15—20 հզ. մարդ, սերբ, իշխան Լազարի հրամանատարությամբ) և թուրք, սուլթան Մուրադ 1-ի զորքերի (27—30 հզ. մարդ) միջև: Չնայած իշխան Լազարի զորքերի հերոսական դիմադրությանը, թուրքերը հաղթել են, իշխան Լագարը գերվել է և սպանվել: Կ. ճ-ից հետո Սերբիան դարձել է Օսմանյան կայսրության վասալը, իսկ 1459-ին մտել նրա կազմի մեջ: Կ. ճ-ում սերբ ռազմիկների ցուցաբերած սխրագործությունը արտացոլվել է սերբական էպոսում:
