Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՎ Գարուշ Սերգեյի (1921, Բաքու—4.11.1944, ք. Գոլդապ), գվարդիայի ավագ սերժանտ, Մովետական Միության հերոս (24.3.1945): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Պատերազմի առաջին օրերից եղել է գործող բանակում (որպես հակատանկային հրանոթի նշանառու): 1944-ի նոյեմբ. 4-ին Արևելյան Պրուսիայի Գոլդապ քաղաքի հս-արլ-ում, ետ մղելով թշնամու հետևակի և տանկերի գրոհը, իր մարտիկների հետ հրկիգել է երեք տանկ և ոչնչացրել 40 զինվոր ու սպա: Կ. վիրավորվել է, սակայն չի լքել հրանոթը և շարունակել է կրակ տեղալ թշնամու վրա (Երկրորդ տանկը ոչնչացրել է վիրավորված): Այս սխրագործության համար Կ-ին ետմահու շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում: