ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա Ռուբինյան (ծն. թ. անհտ.—1100), Կիլիկիայի Հայոց իշխան 1095-ից: Ռուբեն (Հ-ի որդին և հաջորդը: Սելջուկյան թուրքերից ու բյուզնդացիներից ազատագրեց Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098-ին՝ Լեռնային Կիլիկիայում ռազմ, կարևորություն ունեցող Վաննա բերդը և դարձրեց իշխանանիստ: Օգնեց խաչակիր ասպետներին Անտիոքի, Եդեսիայի և Երուսաղեմի գրավման ժամանակ (1098—99), որի համար ստացավ աքսի և մարկիզի տիտղոսներ: Դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս ժոսլինին (Ջոսլին) և փոխօգնության դաշինք հաստատեց նրա հետ: Կ-ի շիրիմն ամփոփվել է Կաստալոն վանքում:
Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885:
