ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա ԲԱՐՁՐԲԵՐԴՑԻ
ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա ԲԱՐՁՐԲԵՐԴՑԻ, Բարձրաբերդցի, Մավոիանցի, Վահրամի (1180-ական թթ., Բարձրբերդ—9.4.1267, Հոոմկլա), Հայոց կաթողիկոս՝ 1221-ից: Սովորել է Մլիճի վանքում և Հռոմկլայի կաթողիկոսարանում, եղել Մլիճի (ենթադրաբար՝ նաև Բարձրբերդի) եպիսկոպոսը: Վարել է երկրի ամրապընդ ման ու հզորացման, Հայոց եկեղեցու միաբանության, ինքնուրույնության և անկախության քաղաքականություն: Օգնել է Կոստանդին պայլին՝ Կիլիկիայից վտարելու բոլոր լատինադավաններին: Զբաղվել է հոգևոր-մշակութային գործունեությամբ, բացել է նոր դպրոցներ, հիմնել միաբանություններ, զարկ տվել գրչության կենտրոններին ևն: Մասնակցել է 1242-ի հայ-մոնղ. բանակցություններին: 1243-ին Վարդան Արևելցու հետ Սսում հրավիրել է Կիլիկիայի աշխարհիկ ու հոգևոր ներկայացուցիչների ժողով (տես Ասի ժողովներ), որի ընդունած կանոններն ու սահմանումներն ընդարձակ շրջաբերականով հղել է (1246) Հայոց արլ. նշանավոր վարդապետներին՝ հաստատելու: Այնուհետև, իր պատվիրան-բանագնաց Թեոդոս վարդապետի միջոցով ստանալով մոնղոլ զորավար Անագուրակնոյնի (Սնդուն) համաձայնությունը՝ նպաստավորել ու վերաշինել է տվել Արտազի Մ. Թադեոսի վանքը, հիմնել միաբանություն և այն դարձրել (1247) թեմական կենտրոն: Հակոբ վարդապետ Կլայեցու (տես Հակոբ և Կայեցի) միջոցով 1254-ին քաղ. բանակցություններ է վարել հուն, կայսր Հովհաննես վադակեսի ու Մանվել պատրիարքի հետ և առժամյա հանդարտություն հաստատել Կիլիկիայի ու Բյուզանդիայի միջև: 1259-ին Հեթումի հետ մեկնել է Եդեսիա, հանդիպել Հուլավու խանի հետ և նպաստել հայ-մոնղոլական դաշինքի ամրապնդմանը: 1264-ի սկզբին Կ. և Բ. և Հեթումը մեր ժել են Հռոմի պապի նվիրակի հարուցած դավանաբանական վիճաբանությունների խնդիրները: Նույնպիսի խնդիրներ է հարուցել նաև Կղեմես IV պապը 1265—66-ին: Սակայն կ. և Բ. պահպանել է հայադավան վարդապետությունը:
Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: О րմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
