ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ (ծն. և մահ. թթ. անհտ.), Հայոց թագավոր Կիլիկիայում 1298—1299-ին: Լևոն 9-ի որդին: Գահակալել է եղբորը՝ բռնակալ Սմբատին տապալելուց հետո: Ավագ եղբոր՝ Հեթում Բ-ի դեմ կռվում պարտվելով, Կ. ձերբակալվել և աքսորվել է Կոստանդնուպոլիս, որտեղն մահացել է: Կ-ի անունով և պատկերով դրվագվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ:
