ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ ԿԱՏՈՒԿԵՑԻ
ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ ԿԱՏՈՒԿԵՑԻ, Պրոնագործ մոտ 1210-ական թթ., ավան Կատուկ (Կիլիկիայում)—1293-ից հետո, Հայոց կաթողիկոս՝ 1286—89-ին: Սովորել է Հռոմկլայի կաթողիկոսարանում, ապա՝ ձեռնադրվել վարդապետ և նշանակվել Խորին մենաստանի (Բարձրբերդի և Լեվոնկլայի միջև) առաջնորդ: 1289-ի հուլիսի 7-ին Հռոմի պապ Նիկողայոս IV-ը նամակ է հղել տեթուս՝ Բ-ին՝ հայ ժողովրդին դավանափոխ անելու և ազգովին հռոմեաղավանության անցնելու նպատակով: Սակայն Կ. Բ Կ. ընդդիմացել է: Ուստի, Հեթում Բ ու լատինադավանության պարագլուխ, եպիսկոպոս Գրիգոր Անավարզեցին 1289-ի վերջին Սսում մասնակի ժողով են գումարել և Կ. Բ Կ-ուն գահըն կեց հայտարարել Հակառակորդների ջանքերով Կ. Բ Կ. բանա է նետվել, որի հետ նա հաշտվել է, իսկ հայոց արևելյան վարդապետներն էլ լռություն են պահպանել: Ազատվել է Հեթում Բ-ի հրամանով, 1293-ին, և նշանակվել Սկևռա վանքի (Լամբրոնին մերձ) առաջնորդ: Կ. Բ Կ. 1293-ին արձանագրություն-հիշատակարան է թողել Սկևռայի Սրբարան կոչվող մասնատուփի վրա:
Գրկ. Ստելիանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիոական, Տփղիս, 1910: Ալիշան Ղ„ Սիսուան, Վնտ., 1885: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914:
