ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ
ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ, Գվիդոն կամ Կ ի Լուսինյան (ծն. թ. անհտ.—1345), Հայոց թագավոր Կիլիկիայում 1343-ից: Հաջորդել է Լնոն և Հեթումյանին: Կիպրոսի թագավոր Ամորի Բ Լուսինյանի և Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) որդին: Հոր դավադրական սպանությունից (1310) հետո մոր և 4 եղբոր հետ ապաստանել է Կիլիկիայում և ապրել Լևոն Ե-ի արքունիքում, ապա՝ Կոստանդնուպոլսում: Մինչև Կ-ի վերադարձը առժամանակ կառավարել է նրա եղբայրը՝ Ջիվան Լուսինյան պայլը: 1343-ին Կ. 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժամանել է Կիլիկիա և հայկ. ծեսով օծվել թագավոր: Սակայն Եգիպտոսի մամլուքների և կարամանցի թուրքմենների դեմ երկրի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն կ. երկրի կառավարումը հանձնել է ունիթորներին ու ֆրանկներին, հալածել հայրենասեր իշխաններին և բռնագրավել նրանց կալվածները: 1344-ին հայրենասեր ուժերը, իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել են և Ադանայում սրի մատնել Կ-ին ու նրա ֆրանկ պալատականներին:
Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Микаелян Г. Г., История Киликийского армянского государства, Е., 1952.
