Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ Հերձվածող, Առաջին աղթարմա (լքոտ 1240-ական թթ.—1322, Սիս), Հայոց կաթողիկոս՝ 1307-ից: Եղել է Կեսարիայի արքեպիսկոպոսը: Հեթում թագավորահոր (Հեթում Բ) հետ Սսի Ս. Սոֆիա Եկեղեցում հրավիրել է (19.3.1307) միօրյա ժողով (տես Ասի ժողովներ), որն ընդունել է լատինադավանությանը հակամետ որոշումներ: Այդ ժողովում էլ Հեթումի կամքով ընտրվել է կաթողիկոս: Այնուհետև ջանացել է կիրառել այդ որոշումները, սակայն ամենուրեք (բացառությամբ արքունիքի և կաթողիկոսարանի) հանդիպել է ընդդիմության: Ընդդիմացել և մերժել են դրանք նաև Հայոց արլ. վարդապետները: Դիմադրությունն ավելի է մեծացել, երբ նոր գահ բարձրացած Օշին Ա ևԿ. Գ Կ., գործակցելով, սկսել են ժողովրդին պարտագրել ժողովի որոշումները: Զայրացած ժողովուրդն ու եկեղեցականները 1308-ին Ադանայի ինքնուրույն ժողովում մերժել են ծիսականոնական բոլոր նորամուծությունները Հայոց եկեղեցում: 1309-ին Սսի ժողովը նույնպես մերժել է դրանք: Կ. Գ Կ. և Օշին և ստիպված դիմել են բռնության: Բողոքները չեն դադարել, թե Կիլիկիայում, թե բուն Հայաստանում ժողովուրդն ու հոգևորականությունը դեմ են կանգնել լատինադավանությանը: Ընդվգել է նաև Երուսաղեմի հայոց եպիսկոպոսություն-պատրիարքությունը, որը 1311-ին խզել է ներքին հարաբերությունները Հայոց կաթողիկոսության հետ: Ներքին այս երկպառակություններից օգտվել և բազմիցս Կիլիկիայի վրա են հարձակվել շրջակա մահմեդական իշխանությունները: Նրանց դեմ Արևմուտքից ռազմ, օգնություն ըստանալու հույսով կ. Գ կ. և Օշին և դիմել են նոր փորձի, լատինադավանությունն ամրապնդելու համար կատարելով Ավինիոնի պապ Հովհաննես XXll-ի պահանջը՝ Ադանայում գումարել են (ըստ Մ. Օրմանյանի, 10.7.1317) նոր ժողով (տես Ադանայի ժողով 1316), բայց չեն հասել ցանկալի արդյունքի: Հայոց եկեղեցին պահպանել է իր անկախությունն ու դավանանքը:

Գրկ. Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: