Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴԻՆ V

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏԱՆԴԻՆ V Կոնստանտինոս (719—775), Բյուզանդիայի կայսր 741-ից: Իսավրյան դինաստիայից: Լեոն III Իսավրացու որդին և հաջորդը: Գահակալության սկզբնական շրջանում նրա դեմ ապստամբել է Օպսիկիոն բանակաթեմի զորավար հայազգի Արտավազդը և իրեն կայսր հոչակել: 16-ամսյա քաղաքացիական կռիվներից հետո Արտավազդը պարտվել է: 754-ին Կ. Պոլսի եկեղեցական ժողովում դատապարտել է պատկերամարտությունը: Ամրապնդել է բանակաթեմային համակարգը, Բյուզանդիայի ֆինանսական, ռազմ, ու քաղ. հզորությունը, ծանրացրել հարկերը: Հաջողությամբ պատերազմել է արաբների և բուլղարների դեմ: 746-ին գրավել է Գերմանիկեն (Մարաշ), 752-ին՝ Կարինն ու Մելիտենեն, 771-ին ներխուժել Չորրորդ Հայք: Նրա օրոք լայն չափեր է ընդունել հայերի արտագաղթը Բյուզանդիա, Թրակիա: Կ. V դաշնակցել է խալիֆայության դեմ ապստամբություն նախապատրաստող Գրիգոր Մամիկոնյանի հետ: Կ. V-ի ժամանակ աչքի են ընկել բյուզնդական հայազգի զորավարներ Արտավազդը, նրա որդիներ Նիկետասն ու Նիկեփորոսը, պատրիկներ Տրդատը, Վարդանը, նրա որդի Կոստանդինը, Արմենիակների բանակաթեմի զորավար Վարդանը և ուրիշներ:

Հ. Բարթիկյան