Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, սկզբնավորվել է 1567-ին, Աբգար Թոխաթեցու ջանքերով: Նույնթվին տպագրվել է «փոքր քերականութիւն կամ Այբբենարան» պոլսահայ առաջինգիրքը: Տպարանը գործել է մինչև 1569-ը Ավելի քան մեկդարյա ընդմիջումից հետո՝1677-ին, Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը հիմնել է մի նոր տպարան, որը երկուգրքույկ տպագրելուց հետո փակվել է 1678-ին: 1691—92-իև կաթոլիկ հայերըայստեղ բացել են գաղտնի տպարան, որ գոյատևել է մինչև հաջորդ դարի երկրորդտասնամյակի կեսերը: Կ. Պոլսում հայկ. տևական ու հաստատուն տպարանի հիմնադիրը Գրիգոր Մարզվանեցին է: Նրա նախաձեռնությամբ և Աստվածատուր Կոստասոնուպոլսեցու ընկերակցությամբ 1698-ին լույս ընծայվեց «Տաղարան վայելուչ և գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից» գիրքը, որից հետո նրանցից յուրաքանչյուրն ունեցավ իր տպարանը: Առավել արգասավոր էր Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանը, որը հիմնադրի մահից (1745) հետո շարունակեց պահպանել որդին՝ «Չնչին» կամ «Տիրացու» Հովհաննեսը, մինչև 1770-ական թթ.: Մարզվանեցու և Կոստանդնուպոլսեցու տպարաններում սրբագրական խմբագրական երկարատև աշխատանք է կատարել նշանավոր տաղերգու Բաղդասար Դպիրը, որի տաղերր, քերականության դասագրքերը և այլ գործեր տպագրվել են այդ տպարաններում: XVIII դ. սկզբներից մինչև 70-ական թթ. գործել են տասից ավելի այլ տպարաններ, որոնցից ամենանշանավորը Ապուչեխցի Աստվածատուրի որդի Հովհաննեսի և Տակոբի հիմնադրածն էր (1766): Հակոբը ասպարեզից վաղ է հեռացել, և գործը շարունակել են Հովհաննեսն ու նրա որդի Պողոսը (տես Արապյաններ, Արապյան Պողոս): Կ. հ. տ. նկատելի վերելք ապրեց XIX դ. և XX դ. սկզբին: Այդ ժամանակաշրջանում գործել է շուրջ 80 հայկ. տպարան: Սրանց մեծ մասի գործունեությունը տարբեր պատճառներով տևական չի եղել, փակվել կամ բռնագրավվել են: Իրենց մեծությամբ և տպագիր արտադրանքի քանակով աչքի են ընկել Հ.ովհ. Մյուհենտիսյասի, Ռ. Քյուրքճյանի, Հ,. Գավաֆյանի, ճ. Արամյանի, Ա. Պոյաճյանի, Ն. Պերպերյանի, Ռ. Մաթևոսյանի տպարանները: Սրանցից յուրաքանչյուրում տպագրված գրքերի թիվը 200—300 և ավելի է: Հայերեն գրքեր ու պարբերականներ են տպագրվել նաև մոտ 10 եվրոպական (Ա. Պ. Չըրչիլի, «Սուրբ Բենեդիկտոս», Ն. դե Կաստրոյի, Հենրի Կայոլի ևն) և նույնքան էլ թուրք. («Մաթպասի ամիրե», «Ճեմիյեթի իլմիեի օսմանիե», «Մեճմուայի հավադիս» ևն) տպարաններում: Կ. Պոլսում են տպագրվել հայ նոր գրականության արևմտյան ներկայացուցիչների համարյա բոլոր ստեղծագործությունները, բազմաթիվ դասագրքեր, հասարակական-քաղ., գիտական, կրոնական գրքեր, նոտային և քարտեզագրական նյութեր: 1832-ից (առաջին հայատառ «Լրո գիր…» թերթի տպագրումից) մինչև 1918-ը, Գ. Լևոնյանի տվյալներով, Կ. Պոլսում լույս է տեսել շուրջ 250 անուն պարբերական, իսկ 1918-ից մինչև մեր օրերը՝ մոտ 150 անուն: Մեծ մասը կարճատև կյանք է ունեցել: Կ. Պոլսում տպագրված և հայ մշակույթի ու գրականության ասպարեզում որոշակի դեր խաղացած պարբերականներից են՝ «Մասիս», «Մեղու», «Հայրենիք», Խիկար», «Ծաղիկ», «Բյուզանդիոն» ևն: Կ. հ. տ. նպաստել է նաև թուրք և այլ ժողովուրոնեոի տպագրության ստեղծմանը: 1729-ին հիմնադրված թուրք, առաջին տպարանի սարքավորումների մի մասը ապահովել են հայ վարպետները: XVIII—XIX դդ. Պ. Արապյանը, Հ. Մյուհենտիսյանը, Կ. Քեշիշյանը, Ա. Թոգլյանը, Մ. Նազգաշյանը թուրք, տառատեսակների և տպագրության արվեստի կալոարելագործողները եղան: Կ. Պոլսում բուլղ. գրքեր հրատարակող Թ. Տիվիթճյանը և ուրիշներ հաստատուն տեղ են գրավում տպագրության պատմության էջերում: Ներկայումս Կ. Պոլսում հրատարակվում է 16 անուն պարբերական՝ «Շողակաթ» տարեգիրքը, «Պայքար», «փորձանք» շաբաթաթերթերը, «Պարտեզ» մանկական ամսագիրը, «Քուլիս» կիսամսյա հանդեսը, «Մարմարա», «ժամանակ» լրագրերը ևն: Դրանցից մի քանիսն ունեն սեփական տպարաններ, ուր տպագրվում են նաև տեղի գրողների՝ Տ. Մնձուրու, Զահրատի, Մ. Թնկրյանի և այլոց գրվածքները:

Գրկ. Թեոդիկ. Տիպ ու տառ, ԿՊ, 1912: Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրության արվեստը, Ե., 1958: Желтянов А.Д., Печать в общественно-политической жизни Турции (1729-1908 гг.), М., 1972.

Հ. Դավթյան