Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏԱՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲ, կազմակերպվել է 1921-ին, Պարսկաստանում: Գործել է 1920—50-ական թթ.: 1930-ական թթ. «Կովկասահայ դրամատիկ խումբ» անունով հանդես է եկել Ֆրանսիայում, Անգլիայում, Լիբանանում, Սիրիայում և այյուր, ներկայացնելով Շիրվանգաղեի «Նամուս», «Չար ոգի», Շանթի «Հին աստվածներ», Ա. Ցուժին-Սումբատովի «Դավաճանություն», Շեքսպիրի «Օթելլո», Ջիակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Իբսենի «Ուրվականներ» և այլ գործեր: Թատերախմբի հիմնական ուժերը եղելեն իրենց բեմական գործունեությունը 1910-ական թթ. Թիֆլիսում և Բաքվումսկսած Կոստանյան դերասանական ըն տանիքի անդամները՝ Կոստանյան Միքայել Ալեքսանդրի (իսկական ազգա նունը՝ Ալավերդյան), կինը՝ Մամիկոնյան Կոստանյան Մարգարիտ, նրանց զավակները՝ Կոստանյան Ասյա (տիկին Չիլինկիր)՝ դերասանուհի և պարուհի, Կոստանյան էմմա՝ պարուհի (ներկայացումներին մասնակցել է պարերով), Կոստանյան Վոլոդյա: Մշտական շրջագայությունների ժամանակ թատերախմբի ներ կայացումներին մասնակցել են տեղի հայդերասաններն ու սիրողները: Գլխավոր դերերը կատարել են Կոստանյան ընտանիքի անդամները: Բ. Հովակիմ)