ՀՍՀ/ԿՈՍՏԱՆՅԱՆ ՀԱՅԿԱԶ
ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայկազ Արշակի (1897, Թիֆլիս—1938), կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1916-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցըևԷջմիածնի Գևորգյան ճեմարանը: Սովորել է Սարատովի համալսարանի բժշկական ֆակ-ում: Գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի, ՍարատովիևՀայաստանի հեղափոխական շարժումներին: 1918—20-ին եղել է Սարատովի լուսավորության կոմիսարը: 1920-ի հունիսից ընտրվել է ՀԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Կ. 1921—23-ին եղել է աշխատանքի և սոցիալական ապահովության, ապա՝ ներքին գործերի ժողովրդական կոմիսար: 1923—1925-ին աշխատել է Վրաստանի կոմկուսի Կենտկոմում (կազմ, բաժնի վարիչ), 1925-1928-ին Մոսկվայում՝ Պրոֆինտերնի կազմ, բաժնի վարիչ: Մասնակցելով արհմիութենական միջազգային շարժմանը՝ սերտ կապեր է հաստատել է. Թելմանի, Մ. Թորեզի, Բելա Կունի, Պ. Տոլյատիիևայլոց հետ: 1928—30-ին Կ. եղել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, իսկ 1931-34-ին՝ ՀամԿ(բ)Կ Ղրիմի մարզկոմի պասշին քարտուղար և Պրոֆինտերնի պատասխանատու քարտուղար: 193 Հ-ին նշանակվել է Մոսկվա—Կուրսկ երկաթուղու քաղբաժնի պետ. Մ. Հովհաննիսյան
