Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎՌԱՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏԱՆՅԱՆ Վռամ Քրիստափորի(14.12.1898, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին)—23.11.1941, հայ սովետական պետական գործիչ, տնտեսագետ: Պրոֆեսոր(1935): ՍՄԿԿ անդամ 1920 թվականից: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1916-ին) և Երևանի համալսարանը (1926-ին): 1920—22-ին գլխավորել է Էջմիածնի գավառային հեղկոմը, ակտիվորեն մասնակցել Հայաստանում սովետական կարգերի հաստատմանը: Եղել է Հայաստանի ժողկոմխորհի գործերի կառավարիչ, Ֆինժողկոմատի կոլեգիայի անդամ ու Ֆինանսական վերահսկողության վարչության պետ: 1927—28-ին՝ ՍՍՀՄ ժողկոմխորհին առընթեր Անդրֆեդերացիայի մշտական ներկայացուցչության ֆինանսական հարցերի գծով խորհրդատու Մոսկվայում: 1928-ից՝ Երևանի համալսարանի, Հայկական մանկավարժական և կոոպերատիվ-տնտեսագիտական ինստ-ների ֆինանսական, այնուհետև՝ տնտ. քաղաքականության դասախոս, համալսարանի տնտ. քաղաքականության ու պլանավորման ամբիոնի վարիչ, 1935—37-ին՝ ռեկտոր: Աշխատությունները նվիրված են սոցիալիզմի քաղաքատնտեսության, Հայաստանի ժողտնտեսության զարգացման հարցերին:

Գրկ. Թովմասյան Ն., Գրիգորյան Մ., Հայ սովետական տնտեսական մտքի ուրվագծեր, Ե., 1976.