ՀՍՀ/ԿՈՍՏԱՍ II
ԿՈՍՏԱՍ II (Constans), Կոստանդին III (մոտ 629—668), Բյուզանդիայի կայսր 641-ից: Կոստանդին II ի որդին, Հերակլիոսի թոռը: Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ: Կայսրությանը սպառնացեյ են նաև սլավոններն ու լանգոբարդները: Երկրի ներսում տեղի են ունեցել ավագանու ապստամբություններ: Հայաստանում Կ. 1( ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ: Կուրապաղատի պատվաստիճան է շնորհել և Հայոց իշխան նշանակել Վարտզտիրոց իշխանին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբատին: Թեոդորոս Ռշտունու և Սսորիքի արաբ, կուսակալ Մուավիայի միջև դաշինքից հետո, 653-ին, Կ. II մեծ բանակով արշավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշտոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հայոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծելազորի հրամանատար: Կ. II-ի գահակալության վերջին շրջանում հայերը, ապստամբելով արաբների դեմ, հպատակություն են հայտնել նրան: Կ. II Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատիպատվաստիճան և նշանակել Հայոց իշխան: Կ. II Պոլսի պատրիարքի հետ հրապարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանությունհույների հետ, բայց մերժվել է Դվինի ժողովում (648): Սպանվել է դավադրաբար, Սիրակուսեում:
Հ. Բարթիկյան
