ՀՍՀ/ԿՈՍՏԱ ՌԻԿԱ
ԿՈՍՏԱ ՌԻԿԱ (Costa Rica), Կոստա Ռիկայի Հանրապետություն (Republica de Costa Rica), պետություն Կենտրոնական Ամերիկայում: Սահմանակից է Նիկարագուային և Պանամային: Ողողվում է Կարիբյան ծովի և խաղաղ օվկիանոսի շրերով: Տարածությունը 50,9 հգ. կմ² է, բն՝. 2,07 մլն (1977): Մայրաքաղաքը՝ Սան խոսե: Վարչականորեն բաժանվում է 7 նահանգի, նահանգները՝ 65 կանտոնի:
Պետական կարգը:Կ. Ռ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1949-ին: Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, օրենսդրական բարձրագույն մարմինը օրենսդրական ասամբլեան: Նահանգները կառավարում են նահանգապետները, որոնց նշանակում է պրեզիդենտը: Կանտոններում բնակչությունն ընտրում է սահմանափակ ինքնավարություն ունեցող մունիցիպալ խորհուրդներ: Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, վճռաբեկ դատարանը, վճոափոխ նահանգային և տեղական դատարանները:
Բնությունը: Երկրի մեծ մասը զբաղեցնում են Կորդիլիերա դե-Գուանակասան և նրա շարունակությունը հանդիսացող Կորդիլիերա Սենտրալ հրաբխային լեռները՝ իրասու (3432 մ). Պոաս (2704 մ) և այլ գործող հրաբուխներով, որոնցից հվ-արմ. հրաբխային կենտրոնական սարավանդն է (900—1200 մ բարձրությամբ), որի հվ-արմ. եզրին բարձրանում է Կորդիլիերա դե-Տալամանկան՝ ամենաբարձր Չիոիպո Գրանդե գագաթով (3820 մ): Երկրի հս. և ծովափնյա նեղ շերտերը դաշտավայրեր են: Կարիբյան ծովափը ճահճապատ, ծովալճակներով հարթավայր է: Խաղաղօվկիանոսյան ափը խիստ կտրտված է. առանձնանում են Պապագայո, Նիկոյա, Կորոնադո, Գոլֆո Դուլսե ծոցերը, Նիկոյա և Օսա թերակղզիները: Կան երկաթի, ծծմբի, բոքսիտների, արծաթի, ոսկու հանքավայրեր: Կլիման մերձհասարակածային է: Հարթավայրերում հունվարի միջին ջերմաստիճանը 23°C է, հուլիսինը՝ 25°C: Տարեկան տեղումները արմ-ում 1000—1500 մմ են, արլ-ում՝ 3000 մէէ և ավելի: Գետային ցանցը խիտ է: Գետերը (Սան խուան, Ռիո Ֆրիո) արագընթաց են, ստորին հոսանքներում՝ նավարկելի: Տարածքի 2 3-ը անտառապատ է: Հիմնական ծառատեսակներն են արմավենին, կարմիր և էբենոսի ծառերը, կաղնին են: Խաղաղօվկիանոսյան ափին բնորոշ են սավաննաներն ու տերևաթափվող անտառները: Կենդանիներից կան կապիկներ, կատվառյուծ, հովազ, գետակինճ, զրահակիրներ, խոզուկ ևն: Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով:
Բնակչությունը: Հիմնական բնակիչները կոստառիկացիներն են: Կան նաև խառնածիններ, նեգրեր, հնդկացիներ: Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ Գրիգորյանը: Բնակչության տարեկան միջին աճը 3,2 է, քաղաքային բնակչությունը՝ 36,5 75-ը բնակվում է կենտրոնական սարավանդում (տարածքի 1 10 մասը): Գլխավոր քաղաքներն են Սան խոսեն. Լիմոնը, Տուրիալբան ևն:
Պատմական ակնարկ: Հնագայն ժամանակներից Կ. Ռ-ի տարածքում բնակվել են հնդկացիների ցեղեր: 1502-ին Ք. Կոլումբոսը հայտնաբերել է Կ. Ռ-ի տարածքը, որն անվանվել է Նուևո Կար-թազո (Նոր Կարթագեն): Կ. Ռ-ի ժամանակակից անունը, որն իսպաներեն նշանակում է հարուստ ափ, տրվել է XVI դ. կեսին: XVI դ. սկզբին իսպանացիները նվաճել են Կ. Ռ.: 1560-ին մտել է Գվատեմալա գեներալ-կապիտանության մեջ: Անկախության պատերազմի ժամանակ (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810—1826), 1821-ի սեպտ. 15-ին, Կ. Ռ. հռչակվել է անկախ պետություն: 1822-ին միացել է Մեքսիկային, 1823-ին մտել Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆեդերացիայի մեջ: Այս շրջանում ձևավորվել են քաղ, կուսակցությունները՝ պահպանողական (արտահայտել է հողատերերի շահերը) և լիբերալ (արտահայտել է հիմնականում առևտրական բուրժուազիայի շահերը): 1825-ին ընդունվել է Կ. Ո-ի առաջին սահ մանադրությունը: 1838-ին դարձել է ինքնուրույն պետություն: Կ. Ռ-ի զորքերը 1856-ի մարտի 20-ին և ապրիլի 11-ինպարտության են մատնել Կենտրոնական Ամերիկա ներխուժած (1854-ին) ամերիկացի արկածախնդիր Ուոկերի ջոկատը: XIX դ. 70-ական թթ. Կ. Ռ. է թափանցելհյուսիս-ամերիկյան կապիտալը: «Յունայթեդ ֆրուտ քամփընի»ն գավթել էլայնածավալ պլանտացիաներ (երկրի տա րածքի 10-ը): 1915-ին ԱՄՆ-ին տրամադրվել է նավթի հետախուզման և մշակ ման կոնցեսիա: 1901-ին հիմնվել է բուրժուազիայի, բանկիրների և պլանտատոր ների շահերն արտահայտող ազգային-հանրապետական կուսակցությունը: 1917-ին Սան Խոսեի բանվորները միտինգով նշեցին սոցիալիստական հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում: 1920-ին, համընդհանուր գործադուլի հետևանքով, սահմանվել է 8-ժամյա աշխատանքային օր: 1931-ին հիմնվել է կոմունիստական կուսակցությունը (1943-ից՝ Կ. Ռ-ի ժողովրդական ավանգարդ կուսակցություն, ԺԱԿ): Բանվորական և ժող. շարժումների ճնշման տակ 1942-ին կառավարությունը իրականացրել է առաջադիմական մի շարք միջոցառումներ: 1943-ին ստեղծվել է Կ. Ռ-ի Աշխատավորների կոնֆեդերացիա: Կառավարության 1944—48-ի «Սոցիալական նոր քաղաքականությունը» թեև դուրս չէր գալիս բուրժուա-դեմոկրատական վերափոխումների շրջանակներից, առաջ բերեց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ներքին հետադիմության դժգոհությունը: Մկսվեց քաղաքացիական պատերազմ, որի ժամանակ Կ. Ռ. մտան Նիկարագուայի բռնապետ Սոմոսայի զորքերը: Իշխանության գլուխ անցած խունտան (1948—49) օրենքից դուրս հայտարարեց ԺԱԿ-ը, արձակեց Աշխատավորների կոնֆեդերացիան: Հետագայում ԺԱԿ-ի գործունեությունը աստիճանաբար վերականգնվեց, 1952-ին ստեղծվեց կ. Ռ-ի Աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիան: 50-ական թթ. փորձեր արվեցին սահմանափակել օտարերկրյա մոնոպոլիաների շահույթները, ազգայնացվեցին դպրոցներն ու հիվանդանոցները: 60-ական թթ. մեծացան օտարերկրյա կապիտալ ներդրումները, թույլատրվեց «Ազատ Կոստա Ռիկա» պրոֆաշիստական կազմակերպության գործունեությունը: Միևնույն ժամանակ զգացվում էր սոցիալիստական երկրների հետ շփումներ հաստատելու միտում: 1970-ական թթ. սկզբին կառավարությունն իրականացրեց մի շարք սոցիալ-տնտեսական բարեփոխումներ (ազգայնացվեցին օտարերկրյա մոնոպոլիաներին պատկանող երկաթուղիները, ԱՄՆ-ի նավթային տրեստներին արգելվեց նավթի հետախուզումն ու մշակումը են): 1973-ին ծայրահեղ հետադիմականները պետ. հեղաշրջման անհաջող փորձ կատարեցին, արգելվեց «Ազատ Կոստա Ռիկա» կազմակերպության գործունեությունը: 1974-ին պրեզիդենտ ընտրվեց Դ. Օդաբեր Կիրոսը: 1974-ի ապրիլին ազգայնացվեց երկրի միակ նավթամշակման գործարանը: 1975-ին միջոցներ ձեռնարկվեցին սահ-մանափակելու ԱՄՆ-ի մոնոպոլիաների գործունեությունը: 1971—72-ին կանոնավորվեցին Կ. Ռ-ի և ՍՍՀՄ-ի դիվանագիտական հարաբերությունները (հաստատվել են 1944-ին), փոխանակվեցին դիվանագիտական միսիաներ: Ներկայումս Կ. Ռ. դիվանագիտական հարաբերություններ ունի գրեթե բոլոր եվրոպական սոցիալիստական երկրների, ինչպես նաևԿԺԴՀ և Վիետնամի հետ: 1976-ի ապրիլին Կ. Ռ-ի և ՍՄՀՄ-ի միջև կնքվել է մշակութային և գիտական համագործակցության համաձայնագիր: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Ազգային ա-գատագրության կուսակցություն, կառավարող, ազգային-ռեֆորմիստական կուսակցություն է, ստեղծվել է 1945-ին: Ազգային միավորում կուսակցություն, ստեղծվել է 1965-ին, օպոզիցիոն բուրժ. կուսակցությունների բլոկ է: Ազգային անկախ կուսակցություն, հիմնվել է 1971-ին, ռեակցիոն կուսակցություն է: Կոստաոիկյան սոցիալիստական կուսակցություն, ստեղծվել է 1972-ին, երկրի սոցիալիստական շարժման մարքսիստական խմբավորման հիման վրա: Կ. Ռ-ի ժողովրդական ավանգարդ կուսակցություն, կոմունիստների կուսակցությունն է, ստեղծվել է 1931-ին: Կոստառիկյան աշխատավորներիհամընդհանուր կոնֆեդերացիա, ստեղծվել է 1952-ին, ունի 10 հզ. անդամ: Աշխատավոր-դեմոկրաաների կոստաոիկյան կոնֆեդերացիա, հիմնվել է 1943-ին, ունի մոտ 10 հզ. անդամ:
Տնտեսությունը: Կ. Ռ. ագրարային երկիր է: Մասնագիտանում է արտահանվող արևադարձային կուլտուրաների (սուրճ, բանան, շաքարեղեգ) արտադրության մեջ: Տնտեսության մեջ մեծ դեր ունի օտարերկրյա (առավելապես ԱՄՆ-ի) կապիտայը: Պետության ձեռքում են կենտրոնացած բանկերը, էներգետիկան, կապը, սպիրտային խմիչքների արտադրությունը, երկաթուղիների մեծ մասը և առևտրաարդյունաբերական մի շարք ընկերություններ: Գյուղատնտեսության մեջ տիրապետում է մանր և միջին հողատիրությունը: Գյու-դատնտ. հիմնական կուլտուրան սուրճն է: Մշակում են նաև, բանան, աբակա, կակաո, շաքարեղեգ, եգիպտացորեն, բրինձ: Երկրի հս-արմ-ում զբաղվում են անասնապահությամբ: Որոշ չափով արդյունահանում են ոսկի, արծաթ, ծովի ջրից՝ աղ: Արդյունաբերության մեջ առաջատար են սննդհամի և փայտամշակման ճյուղերը: Կան նաև տեքստիլ, կաշվի-կոշիկի, ցեմենտի, մետաղամշակման, ավտոհավաք-ման, նավթավերամշակման և քիմ. ձեռնարկություններ: Արդ. հիմնական կենտրոնը Ման խոսեն է: Երկաթուղիների երկարությունը 1,3 հզ. կմ է, ավտոճանապարհներինը՝ 24,6 հզ. կմ (1976): Հիմնական նավահանգիստներն են Լիմոնը և Պունտարենասը: Գլխավոր օդանավակայանը « էլ-Կոկոն» է (մայրաքաղաքի շրջանում): Արտահանվող ապրանքների արժեքի ավելի քան 80-ը տալիս են սուրճը, բանանը, կակառն, շաքարը, միսը, քիմ. ապրանքները: Ներմուծում է արդ. ապրանքներ, տրանսպորտային միջոցներ և սարքավորում, վառելիք, պարեն: Հիմնական գործընկերներն են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն և Կենտրոնական Ամերիկայի երկրները: Դրամական միավորը կոլոնն է: 8,57 կոլոնը ամերիկյան մեկ դոլլարի (1978):
Լուսավորությունը: 1944-ի օրենքով համընդհանուր պարտադիր տարրական կրթություն են ստանում 7—14 տարեկան էրեխաները: Կան պետ. և մասնավոր ուս. հաստատություններ: Նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվում են 5—6 տարեկան երեխաները: Մասնագիտական ուս. Հաստատություններում և համալսարանում ուսուցումը վճարովի է: Գործում են 5-ամյա արդ. և առևտրական կոլեջներ և 2-ամյա նորմալ դպրոցներ: Սան Խոսեում են գտնվում Կ. Ռ-ի համալսարանը (հիմնվել է 1843-ին), Ազգային գրադարանը (հիմնադրվել է 1888-ին), Ազգային թանգարանը (1887), համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի պատկերասրահը: Կ. Ռ-ի գլխավոր գիտական կենտրոնը համալսարանն է: 1964-ին համալսարանին կից ստեղծվել է գիտահետազոտական աշխատանքները կոորդինացնող հանձնաժողով: 1970-ին Կ. Ռ-ում գործում էր 48 հիվանդանոցային հիմնարկ՝ 7 հզ. մահճակալով (4 մահճակալ՝ 1000 բնակչին): 1970-ին Գունդը 1000 բնակչին կազմել է 33,8, ընդհանուր մահացությունը՝ 6,6, երեխաների մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 67,3:
Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը: Համարյա բոլոր հանդեսներն ու թերթերը լույս են տեսնում Սան Խոսեում: Առավել կարևորներն են «Նասիոն» («La Nacion», 1946-ից), «Ռեպուբլիկա» («La Repiiblica», 1950-ից), «Պրենսա լիբրե» («La Prensa Libre», 1889-ից) օրաթերթերը, ժողովրդական ավանգարդ կուսակցության Վրբերտադ» («La Libertad», 1962-ից) շաբաթաթերթը: Գործում են 54 ռադիոկայան (1973) և 4 հեռուստատեսային կայան (1960-ից):
Գրականությունը: Որպես ինքնուրույն գրականություն զարգացել է 1821-ին՝ անկախության հռչակումից հետո: Առաջին անգամ XX դ. սկզբներին ժող. կենցաղի պատկերմանը դիմել են կոստումբրիստ գրողներ (տես Կոստուլբրիզմ) Խ. Գարսիա Մոնխեն (1881—1958), Մ. Գոնսալես Սելեդոնը (1864—1936), դրամատուրգներ Կ. Ուրենյան (1876—1932), Է. Կալսամիլյան (1880—1918) և ուրիշներ: Պոեզիայում ազգային մոտիվներն իրենց զարգացումն ստացան «Կոստա Ռիկայի քնար» (1890—1891) խմբական ժողովածուում հանդես եկած բանաստեղծների գործերում: Հակաիմտերիալիստական միտումներ ի հայտ եկան Կ. Գախինի (1865—1925), Է. Կարդոնայի (1863—1930), Կարմեն Լիրայի (1888—1951) ստեղծագործություններում: XX դ. 30—40-ական թթ. գրականության մեջ զարգացան տարբեր հոսանքներ: Դեկադենտական գծերը բնորոշ են արձակագիր Մ. Խմենեսի (1900—1947), բանաստեղծներ Ռ. Բրենես Մեսենի (1874-1947), Ռ. Կարդոնայի (ծն. 1892), Խ. Մարչենայի (ծն. 1892) և ուրիշների համար: Սոցիալական պայքարի թեման են րացահայտել Կ. Ֆալյասը (1909—1966), և Մարինա Կանյասը (ծն. 1904), Խ. Գուտիերեսը (ծն. 1918), Ֆ. Դոբլեսը (ծն. 1918): Սոցիալական թեման բնորոշ է նաև Է. Սելեդոնի (1877-1949), Գ. Դոբլեսի (ծն. 1904), Ս. Մոնտերո Վեգայի (ծն. 1915), Է. Խենկինս Դոբլեսի (ծն. 1926) և ուրիշների պոեզիային: Նովելիստներ Խ. Սանչեսը (ծն. 1929), Դ. Գալյեգոս Տրոյոն (ծն. 1930), Ֆ. Դուրան Այանեգին (ծն. 1939), բանաստեղծ Ռ. Սոսան պատկերում են Կ. Ռ-ի չքավորության կյանքը:
Ճարտարապետությունը և կերպարվեստը: Կ. Ռ-ի հնագույն արվեստը զարգացել է Մեքսիկայի, Պանամայի և Կոլումբիայի քաղաքակրթությունների ազդեցությամբ: Պահպանվել են քարե քանդակազարդ զոհասեղաններ, մարդկանց և կենդանիների քանդակներ, խեցեղեն արձանիկներ, բազմագույն և ձևավոր անոթներ: Մինչև XVIII դ. կառույցները ավերվել են երկրաշարժերից և ծովահենների ասպատակություններից: XVIII դարից պահպանվել են եկեղեցիներ էրեդիայում, Օրո-սիում: Քաղաքները կանոնավոր հատակագծով են, կառուցապատված աղյուսե և բետոնե ցածրահարկ տներով, ծայրամասերում բարաքներն են, հնդկացիների բնակավայրերում՝ արմավենու տերևներով հյուղերը: XIX դ. սկզբնավորվել է կերպարվեստը, 1920-ական թթ. ձևավորվել է տեղական դպրոցը (նկարիչներ՝ Ֆ. Ամի-գեսփ, Կ. Բրենես Արգուելո դը Ռիսո, Մ. դը լա Կրուս Գոնսալես, Ֆ. Գոնգորա, Մ. Հիմենես, քանդակագործ՝ Ֆ. Մունյիգա): Ժող. արվեստում տարածված են փորագրությունը, բազմագույն, նախշավոր գործվածքների ու գորգերի պատրաստումը, ասեղնագործությունը, հյուսումը:
Գրկ. Народы Америки, т. 2, М., 1959 Томас А. Б., История Латинской Америки, пер. с англ., М., 1960, с. 565—74 Г о-нионский С. А., Очерки новейшей истории стран Латинской Америки, М., 1964, с. 201—07 Рыбалкин И.Е., Гражданская война 1948 в Коста-Рике, «Новая и новейшая история», 1959, 4 Романов 3., Коста-Рика, М., 1968.
