Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏԻՉԵՎ ՊԱՎԵԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏԻՉԵՎ Պավել Անդրեևիչ 12(24).2. 1845, Մոսկվա 21. 11 (3.12). 1895, Պետերբուրգ, ռուս գիտնական, ժամանակակից հողագիտության հիմնադիրներից: Ավարտել է Պետերբուրգի երկրագործության ինստ-ը (1869): 1876-ից նույն ինստ-ի և Պետերբուրգի համալսարանի դասախոս, ապա՝ պրոֆեսոր: 1878-ին Ռուսաստանում կազմակերպել է հողի քիմիայի և ֆիզիկայի հարցերն ուսումնասիրող ագրոնոմիական առաջին լաբորատորիան: Հիմնական աշխատությունները նվիրված են հողառաջացման կենսաբանական հիմունքների և հողի բերրիության բարձրացման եղանակների ուսումնասիրմանը: Կ. ապացուցել է, որ հողառաջացումը կենսաբանական պրոցես է և կապված է բուսածածկի և միկրոօրգանիզմների զարգացման հետ: Առաջարկել է հողի խոնավությունն օգտագործելու միջոցառումների համալիր:

Երկ.Избр. труды, М., 1951 (Վանի աշխատությունների ցանկ):

Գրկ. Храпков С. А., Профессор П. А. Костычев, 3 изд., М., 1972.