Jump to content

ՀՍՀ/ԿՈՍՏՅՈՒՇԿՈ ՏԱԴԵՈՒՇ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՍՏՅՈՒՇԿՈ (Kosciuszko) Տադեուշ (1746—1817), լեհական քաղաքական և ռազմական գործիչ: 1776—83-ին որպես կամավոր մասնակցել է Հյուսիսային Ամերիկայի անկախության պատերազմին: 1789-ին վերադարձել էևծառայության անցել լեհական բանակում, 1792-ին մասնակցել ցարական Ռուսաստանի զորքերի դեմ կռիվներին: 1792—94-ին եղել է վտարանդի: 1794-ի ապստամբության սկզբին հռչակվել է ազգային զինված ուժերի գլխավոր հրամանատար: Նրա ղեկավարությամբ ապստամբները Ռացլավիցիում հաղթել են ցարական զորքերին (ապրիլի 4): 1794-ին ծանր վիրավորվելևգերվել է, ապա բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում: Ազատվել է 1796-ին: Հավատարիմ մնալով հանրապետական և դեմոկրատական սկզբունքներին՝ Կ. մերժել է Նապոլեոն 1-ի (1806) և Ալեքսանդր 1-ի (1814—15)՝ համագործակցելու վերաբերյալ առաջարկությունները: Կազմել է Լեհաստանի անկախության համար պայքարի ծրագիր: Կյանքի վերջին տարիներն անց է կացրել տարագրության մեջ (ԱՄՆ, Ֆրանսիա): Մահացել է Շվեյցարիայում, աճյունը տեղափոխվել է Կրակով: