Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԱԼԵՎՍԿԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԱԼԵՎՍԿԻ Ալեքսանդր Օնուֆրիևիչ 7(19).11.1840, Վարկավայի վոլոստ (այժմ՝ Լատվիական ՍՍՀ Պրեյլի շրջանում)—9(22).11.1901, Պետերբուրգ, ռուս կենսաբան, էվոլյուցիոն սաղմնաբանության և ֆիզիոլոգիայի հիմնադիր: Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890): Վ. Օ. Կովալևսկու եղբայրը: Ուսումնասիրել է ստորին ողնաշարավորների (նշտարիկ) և անողնաշարավորների (ասցիդիա, որդեր ևն) սաղմնային զարգացումը, ցույց տվել նրանց օրինաչափությունների ընդհանրությունը և փոխադարձ էվոլյուցիոն ազգակցությունը: Կ-ու աշխատանքները հիմք հանդիսացան XIX դ. վերջում սաղմնաբանության մեջ առաջացած ֆիլոգենետիկ ուղղության: