ՀՍՀ/ԿՈՎԵԼԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՎԵԼԻՆ, միներալ (իտալացի քիմիկոս Ն. Կովելիի ազգանվամբ, որ հայտնաբերել է Կ.): Քիմ. կազմը՝ CuS (Cu՝ 66,48, Տ՝ 33,52): Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, սելեն, արծաթ, կապար: Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է: Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է հողախառն, մրուրախառն, փոշեխառն ագրեգատներ: Գույնը՝ լեղակի կապույտ: Փայլատ է: Կարծրությունը՝ 1,5—2,0, խտությունը՝ 4600 կգ/մ³: Տարածված է պղնձի, բազմամետաղային և հրաքարային հանքավայրերի երկրորդային սուլֆիդային հարստացման զոնայում: Հիդրոթերմալ առաջնային Կ. սակավ է հանդիպում (ՀՍՍՀ-ում նկարագրված է Տանձուտի հանքավայրում):
