Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԿԱՍ գերազանցապես լեռնային երկիր ՍՍՀՄ-ի եվրոպական մասի հարավ-արևմուտքում, Սև, Ազովի և Կասպից ծովերի միջև ընկած պարանոցում: Հս. սահմանն անցնում է Կումա-Մանիչի իջվածքով, հվ-ը՝ Թուրքիայի ու իրանի հետ ՍՍՀՄ պետական սահմանով: Տարածությունը 440 հզ. կմ² է: Մեծ Կովկասյան համակարգի ջրբաժան գծով Կ. բաժանվում է երկու մասի՝ Հյուսիսային Կ. և Անդրկովկաս: Առաջինի մեջ մտնում են ՌՍՖՍՀ Կրաանոոարի, Ստավրոպոլի երկրամասերը, Կաբարդինա-Բալկարական, Հյուսիս-Օսեթական, Չեչենա-Ինգուշական, Դաղստանի ԻՍՄՀ-ները, Ռոստովի մարգից և Կայմիկական ԻՍՍՀ-ից փոքր հատվածներ: Անդրկովկասի կազմում են Ադրբեջանական, Վրացական և Հայկական ՍՍՀ-ները: Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրը: Հյուսիսային Կ. հարթավայրային է, արմ-ում գտնվում են Մերձագովյան դաշտավայրը և Մերձկուբանի թեք հարթավայրը, կենտրոնական մասում՝ Մտավրո-պոլյան բարձրությունը (400—600 մ), արլ-ում Թերեք-Կումայի (Նոգայական) հարթավայրը, Ստավրոպոլյան բարձրության հվ-արլ-ում՝ Միներալնիե վոդիի լակոլիթների շրջանը: Մեծ Կ. հզոր լեռնային համակարգ է, ձգվում է Թամանի թերակղգուց մինչև Ապշհրոնյան թերակղզին (1100 կմ), որի միջին գծով անցնում է Ջրբաժան, իսկ հս-ից նրան զուգահեռ՝ Կողքային լեռնաշղթան: Դեպի հս. Մեծ Կ-ին զուգահեռ անցնում է ժայռոտ լեռնաշղթան, իսկ Դաղստանի լեռնային երկրի սահմաններում՝ Անդյան, Բոգոսյան, Գիմրինյան, Սամուրի և այլ լեռնաշղթաներ: Մեծ Կ. բաժանվում է 3 մասի՝ 1. Արևմտյան Կ., տարածվում է Անապայից մինչև էլբրուս. բարձր գագաթներից են Դոմբայ-Ուլղենը (4046 Վ), Ղվանդրան: 2. Կենտրոնական Կ., տարածվում է Էլբրուս (5642 մ) և Կազբեկ (5033 մ) գագաթների միջև: Կազմված է բյուրեղային ապարներից: Այստեղ 15 գագաթ (Շխարա, Դիխ-Տաու, կոշտան-Տաու ևն) գերազանցում են Ալպերի ամենաբարձր գագաթ Մոն-Բլանին (4807 մ): 3. Արևելյան Կ., տարածվում է Կազբեկից մինչև Ապշերոնյան թերակղզի: Բարձր գագաթներից են Թեբուլոսմթան (4493 մ), Դիքլոսմթան (4285 մ), Բագարդյուզյուն (4466 մ), Բաբադաղը (3629 մ): Անդրկովկասի մակերևույթը կազմված է Մեծ Կ-ի հվ. շղթաներից, միջին իջույթային լայնատարած մարզից, հվ-ում տարածված Հայկական լեռնաշխարհի սովետական հատվածից և հվ-արլ. Թալիշ-Լենքորանի մարզից: Մեծ Կ-ի Ջրբաժան լեռնաշղթայի առանցքից դեպի հվ. ճյուղավորվում են Բզիբի, Կոդորի, Մվանեթյան, Ռաճայի, Լեչխումի, Սուրամի (Լիխի), Կախեթի, Քարթալինյան լեռնաշղթաները: Անդրկովկասի իջվածքը Սուրամի լեռնաշղթայով բաժանվում է երկու մասի՝ Կոլխիդայի և Կուրի իջվածքների: Վերջինս իր հերթին կազմված է Գորիի, Մուխրանի, Ալազանի, Ստորին Քարթլիի, Շիրակի, Ղարաբաղի, Մուղանի, Միլի, Սալյանի հարթավայրերից: Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքների ավազանում է գտնվում Կուր-Արաքսյան դաշտավայրը: Հայկական լեռնաշխարհի հս-արլ. մասը ՍՍՀՄ սահմաններում առաջացնում է լեռնաշղթաների, սարավանդների ու միջլեռնային հովիտների մի համակարգ: Եզրային լեռները կոչվում են փոքր Կ,: Այս համակարգին են պատկանում Մեսխեթական (Աջարա-Իմերեթական), Թրիալեթի, Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Արեգունու, Սևանի, Մռավդաղի, Ղարաբաղի լեռնաշղթաները: Լեռնաշխարհի կազմում են ներքին՝ հրաբխային բարձրավանդակներն ու լեռնաշղթաները՝ Ախալքալաքի, Շիրակի, Լոռվա, Արագածի, Գեղամա, վարդենիսի, Սյունիքի (Ղարաբաղի), ինչպես նաև ծալքաբեկորավոր՝ Ուրծի, վայքի, Զանգեգուրի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները: Հայկական լեռնաշխարհի սովետական հատվածի ամենաբարձր գագաթը Արագածն է (4090 մ): Անդրկովկասի ծայր հվ-արլ. մասում՝ Կասպից ծովի ափին է գտնվում Թալիշ-Լենքորանի շրջանը: Ծովափի երկարությամբ ձգվում է Լենքորանի ոչ լայն դաշտավայրը, իսկ սովետա-իրանական սահմանով՝ Թալիշի լեռնաշղթան: Երկրաբանական կառուցվածքը, օգտակար հանածոները: Կ. մտնում է երիտասարդ Ալպ-Հիմալայան լեռնային հզոր համակարգի մեջ և ծալքավորվել է պալեոգենում: Լեռնային հատվածները առ այսօր ինտենսիվ բարձրանում են և ենթարկվում տեղատարման: Նրա կառուցվածքում, օրոգրաֆիական միավորներին համապատասխան, առանձնանում են Նախակով-կասի երիտասարդ պլատֆորմը (սալը), Մեծ Կովկասի խոշոր անաիկլինորիումը, Կուր-Ռիոնի միջլեռնային ճկվածքները և փոքր Կովկասի խոշոր անտիկլինորիումը: Հայկական բարձրավանդակի սովետական հատվածում տեկտոնական բարձրացման և իջեցման մի շարք զոնաներ կան, որոնց ուղղությամբ առաջացել են կուլիսային դասավորման լեռնաշղթաներ ուհովիտներ: Կ-ում մեծ տարածում ունեն յուրայի, կավճի, պալեոգենի, նեոգենի նստված քային ապարները (Մեծ և փոքր Կովկաս), նեոգենի ու չորրորդականի հրաբխային ծագման ապարները (Հայկական հրաբխային բարձրավանդակ): Կ-ի ռելիեֆի ժամանակակից տեսքը նորագույն տեկտոնական շարժումների արգասիք է: Կ. հարուստ է նավթով և գազով, որոնք կապվումեն նեոգենի նստվածքների հետ (Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասեր, Չեչենա-ինգուշական, Դաղստանի ԻՍՍՀ, Ապշերոնյան թերակղզի): Քարածուխ կանդիբուլի, Տղվարչելի հանքավայրերում, Կուբանի ավազանում, Դաղստանում, Ախալցխայի մոտ ևն, երկաթահանք՝ Դաշքեսանում, Հրազդանի ավազանում, Զանգեզուրում, մանգան՝ ճիաթուրիում, պղնձահանք՝ Ալավերդիում, Ղափանում, մոլիբդեն՝ Քաջարանում, Տիրնիաուզում, բազմամետաղներ՝ Հյուսիսային Օսեթիայում, նեֆելինային սիենիտներ՝ Փամբակի լեռներում: Հրաբխային ծագման շինանյութեր՝ բազալտ, տուֆ, պեմզա ևն տարածված են ամբողջ հրաբխային բարձրավանդակում, կրաքար՝ Նովոռոսիյսկում, Արարատում ևն: Կ. հարուստ է հանքային աղբյուրներով, որոնց մոտ կառուցված են առողջարաններ (Կիսլովոդսկ, Եսեն-տուկի, Պյատիգորսկ, ժելեզնովոդսկ, Սոչի-Մացեստա, Բորժոմ, Ծղալտուբո, Արզնի, Ջերմուկ, Հանքավան, իստի-սու ևն): Կլիման բազմազան է: Կ, գտնվում է բարեխառն և մերձարևադարձային կլիմայական գոտիների սահմանում: Մեծ Կ-ի լեռնաշղթան խոշոր անջրպետ է. ձմռանը արկտիկական օդային զանգվածները դժվարությամբ են թափանցում Անդրկովկաս, ամռանը արևադարձային զանգվածները հնարավորություն չունեն թափանցելու հյուսիս: Տարվա մեծ մասը Կ-ում տիրապետում են բարեխառն օդային զանգվածները, որոնք գալիս են արմ-ից: Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է—5C-ից (Հյուսիսային Կ-ի արլ. մաս) մինչև 6 QC (Կոլխիդա, Լենքորանի դաշտավայր), հուլիսինը՝ 25—29°C, ըստ բարձրության ջերմաստիճանն իջնում է 100-ին 0,6—0,8°C: Ավելի չոր ու շոգ է Կ-ի արլ. մասը (Կուր-Արաքսյան դաշտավայր, Արևելյան Նախակովկաս): Արմ-ից արլ. խոնավությունը պակասում է: Տեղումներն առատ են Կոլխիդան եզերող լեռներում՝ 3000 մմ և ավելի, Բաթումում՝ 2500 մմ: Հյուսիսային Կ-ի արմ-ում՝ 400—500 մմ, Ստավրոպոլյան բարձրությունում՝ 500—600 մմ, արլ-ում՝ 200—300 մմ, Կուր-Արաքսյան դաշտավայրում, Ապշերոնյան թերակղզում՝ 150—200 մմ, Միջինարաքսյան գոգավորությունում՝ 200—300 մմ: Լեռներում տեղումների քանակը ավելանում է մինչև 600—1000 մմ: Զմոանը լեռներում կայուն ձնածածկույթ է առաջանում: Ժամանակակից սառցապատումը լավ է արտահայտված Մեծ Կ-ի կենտրոնական մասում, սառցապատման մակերեսը մոտ 1926 մմ² է (1977), խոշոր են Դիխսու, Բեզենզի, Կարտուզում, Լեկզիր սառցադաշտերը: Ձյան գիծը Արևմտյան Կ-ում 3200 մ է, արլ-ում՝ 4000 մ: Հայկական լեռնաշխարհում կան ֆիռնային դաշտեր: Ջրերը: Կ-ի արմ-ը ջրառատ է, արլ-ը՝ սակավաջուր: Գետերը պատկանում են Սև, Ազովի և Կասպից ծովերի ավազաններին: Սև ծովն են թափվում Կոդոր, Բզիբ, Ինգուր, Ռիոն, ճորոխ և այլ, Ազովի ծով՝ Կուբան, Եգորլիկ, Կասպից ծով՝ Թերեք, Կումա, Սուլակ, Սամուր, Կուր (Արաքսի հետ) զետերը: Գետերը սնվում են ձյան, անձրևի, ստորերկրյա և սառցադաշտային ջրերով, մեծ մասամբ հորդանում են գարնանը՝ ձնհալի ժամանակ: Կոլխիդայում հոսքի մոդուլը կազմում է 25—50 մ/վրկ կմ², երբեմն՝ մինչև 100 մ/վրկ կմ², Արևելյան Նախակովկասում, Կուր-Արաքսյան դաշտավայրում, Միջինարաքսյան գոգավորությունում՝ մինչև 2 մ/վրկ կմ², լեռներում ըստ բարձրության մոդուլը աճում է 5— 10 մ/վրկ կմ²-ով: Կ-ի գետերը մեծ մասամբ լեռնային են, ունեն հիդրոէներգետիկ ռեսուրսներ, նրանց վրա կառուցված են հիդրոկայաններ: Նավարկության համար պիտանի են Ռիոն, Կուբան և Կուր գետերի ստորին հոսանքները: Գետերի ջուրն ունի թույլ հանքայնացում և լայնորեն օգտագործվում է ոռոգման համար: Կ-ի ամենախոշոր լիճը Սևանն է, 1898 մ բարձրության վրա, բնական վիճակից մակարդակն իջել է 18 մ, մակերեսը 1260 կմ² է, առավելագույն խորությունը՝ 81 մ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը: Մյուս լճերն են փարվանան, խանչալին, Խոզապինը, Արփին՝ Այղըր լիճը, Ռիցան ևն: Խոշոր ջրամբարներից են՝ Մինգեչաուրի, Կուբանի, Սուլակի, Նախիջևանի ևն: Հողերը բազմապիսի են: Նախակովկասի արմ-ում և Ստավրոպոլյան բարձրության վրա՝ սևահողեր, շագանակագույն հողեր, Արևելյան Նախակովկասում՝ գոր-շահոդեր, մոխրահողեր, աղուտներ, Կոլ-խիդայում, Լենքորանի դաշտավայրում՝ կարմրահողեր, դեղնահողեր, Արևելյան Անդրկովկասի դաշտավայրերում՝ շագանակագույն, դարչնագույն, գորշ հողեր, մոխրահողեր, աղուտներ. Միջինարաքսյան գոգավորության ցածրադիր մասերում՝ գորշահողեր, մոխրահողեր, աղուտներ, ալկալի հողեր, Մեծ Կ-ի և փոքր Կ-ի անտառային գոտում՝ անտառային գորշահողեր, դարչնագույն հողեր, հրաբխային բարձրավանդակի միջին բարձրության լեռների գոտում՝ լեռնային սևահողեր, մերձալպյան և ալպյան գոտհներում՝ լեռնամարգագետնային հողեր: Բուսականությունը: ՍՍՀՄ լեռնային շրջանների մեջ բույսերի տեսակային կազմով կ. ամենահարուստն է՝ մինչև 6500 տեսակ, որից 1600-ը էնդեմիկ են՝ պահպանված պալեոգենից: Հյուսիսային Կ-ի արմ. և կենտրոնական մասերում տարածված են փետրախոտային, շյուղախոտային, կծմախոտային տափաստանները, որոնք շատ նման են Հայկական հրաբխային բարձրավանդակի (Լոռի, Շիրակ, Սևանի ավազան, Սյունիքի բարձրավանդակ) լեռնատալիաստանային զոտու բույսերին: Արևելյան Նախակովկասում տարածված են օշինդրային կիսաանապատները: Իրենց բնական լանդշաֆտով կիսաանապատներ են Կուր-Արաքսյան, Արարատյան և Նախիջևանի դաշտերը, որտեղ աճոլմ են օշինդր, աղաբույսեր, էֆեմերներ ևն: Կ-ում ընդարձակ տարածում ունեկ անտառները (7,3 մլն հա) Մեծ Կ-ի, փոքր Կ-ի (Թալիշի միջին բարձրության գոտում: Կոլխիդայի տիպի անտառներում աճում են կաղնի, հաճարենի, բոխի, լասարի, թխկի, շագանակենի, կարմրածառ, դափնեկեռաս, լիաններ: Սրանց նման են վրկանյան տիպի անտառները Թալիշում՝ կաղնի, բոխի, ձելկվա, երկաթածառ ևն) Մեծ Կ-ի և փոքր Կ-ի անտառներում տիրապետող են հաճարենին, կաղնին, թխկին, բոխին, բարձրադիր մասերում՝ եղևնին, սոճին: Վերջիս հարյուրամյակում անտառները խիստ կրճատվել են. այժմ աշխատանքներ են տարվում նոր անտառային գանզվաձէէյր ստեղծելու ուղղությամբ: Անդրկովկասի չորային շրջաններում տարածված են քսերոֆիտ նոսր անտառներ, շիրակի թփուտներ, ֆրիգանայի, տոմիլյարնեոի, տրագանտային տիպի բուսականություն: Անտառային գոտուց բարձր տարածվում են ենթալպյան ու ալպյան մարգագետինները: Կենդանական աշխարհը բազմատեսակ է: Շատ են էնդեմիկները: Նախակովկասում տարածված են կրծողները (դաշտամուկ, նապաստակ, ոզնի), Անդրկովկասի ցածրադիր կիսաանապատներում ու անապատներում՝ կրծողներ, սողուններ (օձեր, կարիճներ, մորմեր, մողեսներ): Անտառներում կան գորշ արջ, եղջերու, այծյամ, սկյուռ, ժանտաքիս, աղվես, լուսան, գայլ, անտառակատու, փասիան, մայրահավ, փայտփորիկ ևն: Համեմատաբար աղքատ է Արևմտյան Անդրկովկասի անտառների կենդանական աշխարհը, վերանտառային մարգագետիններում կանկրծողներ, մուֆլոն, այծյամ, բեզոարյան այծ, գայլ, աղվես, երգող թռչուններ: Ջրային թռչուններ կան Կուբանի, Թերեքի, Կուրի դելտաներում: Կզլ-Աղաչիպետական արգելավայրում է գտնվում ջրային թռչունների խոշոր ձմեռանոցը: Վերջին հարյուրամյակում, մարդու անմիջական ներգործությամբ, կենդանական աշխարհը խիստ աղքատացել է, շատ կենդանիներ հասել են ոչնչացման եզրին(բեզոարյան այծ, եղջերու, զուբր, այծյամ ևն): Կենդանական աշխարհի պահպանության նպատակով ստեղծվում են պետական արգելավայրեր, խոշորներն են Թեբերդայի, Դիլիջանի, խոսրովի, թորժոմի, Կոլխիդայի, Զաքաթալայի արգելավայրերը: Հ. Գաբրիելյան

Բնակչությունը: Էթնիկական և լեզվական առումով Կ. ունի բարդ կազմ: Այստեղ ապրում է 3 լեզվաընտանիքների(Կովկասյան կամ իբերա կովկասյան, հնդեվրոպական և ալթայան) լեզուներովխոսող ավելի քան 50 ժողովուրդ: Կովկասյան ընտանիքը բաղկացած է քարթվելական, աբխագա-ադըղեական, նախո-դաղըստանյան խմբերից: Կովկասյան ընտանիքի առավել բազմամարդ ժողովուրդը քարթվելական խմբին պատակնող վրացիներն են (3245 հզ., 1970), որոնք բնակվում են Կ-ի կենտրոնական մասում, Մեծ Կ-ից դեպի հվ. (այս խմբի մնացած ժողովուրդները, բացի աբխազներից, բնակվում են հիշյալ լեռնաշղթայից հս.): Վրաստանում վրացիները կազմում են ողջբնակչության 66,8-ը: Աբխազա-ադըղեական խմբի մեջ մտնում են ծագմամբ միմյանց մոտ ադըղեները (100 հզ. Ադըղեականում և Կրասնոդարի երկրամասում), չերքեզները (40 հզ. Կարաչայ-Չերքեզական ԻՄ-ում), կաբարդինները (280 հզ. Կաբարդինա-Բալկարական ԻՍՍՀ հարթավայրային շրջաններում և Հյուսիս-Օսեթական ԻՍՍՀ Մոզդոկի շրջանում), աբխազները (83 հզ. Աբխազական ԻՍՍՀ-ում և Աջարական ԻՍՍՀ կից Ադբեջաններում) և աբազինները՝ 125 հզ. Կարաչայ-Չերքեզական ԻՄ հս-ում): Նախական խումբը կազմում են չեչենները (613 հզ. Չեչենա-Ինգուշական ԻՍՍՀ արլ. և կենտրոնական մասերում, Դաղստանի ԻՍՍՀ խասավյուրտի շրջանում), ինգուշ ները (150 հզ. Չեչենա-Ինգուշական ԻՍՍՀ արմ. և նրան հարևան Հյուսիս-Օսեթական ԻՍՍՀ շրջաններում) և բացբիյներիոչ մեծ խմբերը (ՎՍՍՀ-ում): Դաղստանի ժողովուրդների ճնշող մեծամասնությունը մտնում է դաղստանյան խմբի մեջ, որը բաղկացած է 4 ենթախմբերից՝ ավարական, դարգինական, լակական և լեզգիական: Ավարական ենթախմբին (396 հզ. Լեռնային Դաղստանի արմ. մասերում և Ադրբեջանական ՍՍՀ հս-արմ. շրջաններում), բացի ավարներից, պատկանում են նաև անդոցեզական փոքրաթիվ ժողովուրդները (անդեր, բոտլիխներ, գոդոբերներ, չամալալներ, կվանոիններ, տինղալներ, կարատիններ, ախ-վախներ, ցեզեր, գինուխներ, խվարշիններ, բեժտիններ, գունզիբներ), ինչպես և արչինները: Դարգինական ենթախմբի (231 հզ. միջին Դաղստանի լեռնային և նախալեռնային շրջաններում) մեջ, բացի դաղստանցիներից, մտնում են նաև ղայթաղները և կուբաչիները: Լակերը (86 հզ.) բնակվում են Դաղստանի կենտրոնական մասի լեռներում: Լեզգիական ենթախմբի մեջ մտնում են լեզգիները (324 հզ. Դաղստանի հվ-արլ-ում և Ադրբեջանական ՄՍՀ հս. շրջաններում), տաբասարանները (55 հզ. Հարավ-Արևելյան Դաղստանում), աղուլները (8,8 հզ. Դաղստանի հվ-արլ. բարձր լեռնային շրջաններում), ռուտուլները (12 հզ. Դաղստանի հվ-ում), ցախուրները (11 հզ. ռուտուլներից արմ.): Այս խմբի մեջ են դասվում նաև Հյուսիսային Ադրբեջանի փոքրաքանակ ժողովուրդները (ուղիներ, բուդուղներ, կրիզներ, խինալուզներ): Հնդեվրոպական ընտանիքին պատկանում են ռուսները, հայերը, ուկրաինացիներդ և իրանական խմբի ժողովուրդները: Ռուսները (մոտ 8 մլն) բնակվում են Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերում և Կ-ի բոլոր միութենական ու ինքնավար հանրապետություններում Հայերը (3.559 հզ.) հնդեվրոպական ընտանիքի առանձին խումբ են և կազմում են Հայկական ՍՍՀ (88,6-ը), Լեռնային Ղարաբաղի ԻՄ, Վրաց. ՍՍՀ Ախալցխայի, Ախալքալաքի և Բոգդանովկայի շրջանների հիմնական բնակչությունը: Մեծ թվով հայեր են բնակվում Ադրբ. ՍՍՀ-ում, Նախիջևվանի ԻՍՍՀ-ում, Վրացական ՍՍՀ և Կ-ի այլ վայրերում: Ուկրաինացիները (ավելի քան 300 հզ.) բնակվում են Կրասնոդարի երկրամասում: Իրանալեգու ժողովուրդների թվին են պատկանում օսերը (488 հզ. Հյուսիս-Օսեթական ԻՍՍՀ-ում և Հարավ-Օսեթական ԻՄ-ում), քրդհրը (60 հզ. Հայաստանում, վրաստանում և Ադրբեջանում), թաթերը (17 հզ. Ադրբեջանում և Դաղստանում), թաթերեն խոսող լեռնային հրեաները (Դաղստանում և Ադրբեջանում), թալիշները (Ադրբեջանում): Ալթայական լեզվաընտանիքի թյուրքական խմբի լեզուներով խոսում են ադրբեջանցիները (4.380 հզ. Ադրբեջանական ՍՍՀ-ում, բնակչության 73,8-ը, և Հայկական ՍՍՀ-ում, Վրացական ՍՍՀ-ում, Դաղստանի ԻՍՍՀ-ում), միմյանց ազգակից կարաչայները (113 հզ. մարդ, Կարաչայ-Չերքեզական ԻՄ հվ. լեռնային շրջաններում) և բալկարները (60 հզ. Կաբարոինա-Տալկարական ԻՍՍՀ հվ. և հվ-արմ. շրջաններում), կումիկները (189 hq. Դաղստանի ԻՍՍՀ հս. հարթավայրային մասում և փոքր թվով՝ Չեչենա-Ինգուշական ու Հյուսիս-Օսեթական ԻՍՍՀ-ներում), նողայները (52 հզ. Աաավրոպոլի երկրամասում և Դաղստանի ԻՍՍՀ-ում), թաթարները (մոտ 32 հզ. Ադրբեջանում), կովկասյան թուրքմենները կամ տրուխմենները (մոտ 5 հզ. Ստավրոպոլի երկրամասում): Կ-ում փոքր խմբերով բնակվում են նաև հույներ, ասորիներ, մոլդավացիներ, էստոնացիներ, մորդվիններ, կորեացիներ, գնչուներ: Մարդաբանական առումով Կ-ի բնակչության մեծ մասը համեմատաբար միատարր է և պատկանում է եվրոպեոիդ ռասայի հվ. ճյուղին: Միայն նողայներն ու թուրքմեններն ունեն մոնղոլոիդ ռասայի, իսկ ռուսները՝ եվրոպեոիդ ռասայի հս. ճյուղի գծեր: Կ-ի բնակչության մեծ մասը անցյալում քրիստոնյա էր. ռուսները, ուկրաինացիները, օսերի հիմնական մասը, մոզդոկյան կաբարդինները, վրացիների և աբխազների մեծ մասը (հունադավաններ, վերջին երկու ժողովուրդը պատկանում էին վրաց. եկեղեցուն), հայերը (հիմնականում՝ միաբնակ հայադավաններ, աննշան քանակությամբ՝ կաթոլիկներ): Ադրբեջանցիները, թալիշները, թաթերը և լեզգիների մի մասը շիա դավանանքի, մնացած ժողովուրդները, այդ թվում՝ վրացիների, աբխազների և օսերի մի մասը սուննի դավանանքի մահմեդականներ ևն:

Պատմական ակնարկ: ՍՍՀՄ տարածքում Կ. մարդկության ամենահին բնակավայրերից է. մասնավորապես Հայաստանում հայտնաբերվել են վաղ քարի դարի բազմաթիվ բնակատեղիներ: Արդեն մ. թ. ա. I հազարամյակի սկզբին այստեղ կազմավորվել են պետություններ՝ Ուրարտուն (մ. թ. ա. IX դ.), որից հետո՝ Հայկական կամ Այրարատյան թագավորությունը (մ.թ.ա. VII—VI դդ.), Կոչխիդայի թագավորությունը, Իբերիան (մ. թ. ա. IV—III դդ.), Աղվաեքը (մ.թ.ա.II դ.): Մ.թ.ա. II դ. սկգբներին ուժեղացավ Մեծ Հայքի թագավորությունը: Մ. թ. ա. 189—1 թթ. Հայաստանում թագավորում էին Արտաշեսյանները: Կ. բազմիցս ենթարկվել է վաչկատուն ցեղերի (սկյութների, սարմատների, ավելի ուշ շրջանում՝ սպիտակ հոների) արշավանքներին և ասպատակություններին: Մ.թ.ա. II դարից մինչև մ. թ. VII դ. Կ. պայքարի թատերաբեմ դարձավ Իրանի և Հռոմի, այնուհետև Սասանյան Իրանի և Բյուզանդիայի միջև: Մ. թ. I դարից Անդրկովկասում տարածվում և IV դ. պետ. կրոն է դառնում քրիստոնեությունը: VII—VII դդ. արաբները նվաճեցին Կ. և նրա տարածքում ստեղծեցին Արմենիա կուսակալությունը: IX դ. վերջին Հայաստանը անկախություն ձեռք բերեց: IX—X դդ. Բագրատունյաց Հայաստանը կ-ի ամենազորեդ պետությունն էր, իսկ XI—XII դդ. հզորացան վրաց Բագրատունիները: XIV—XV դդ. Հայաստանը և Վրաստանը ենթարկվեցին օտարերկրյա նվաճողների ավերիչ արշավանքներին: XV դ. ներկայիս Ադրբեջանի տարածքում առաջացան թուրք, պետ. կազմավորումներ: Հյուսիսային կ. երկար ժամանակ մնաց թաթար-մոնղոլների տիրապետության տակ, որի հետևանքով նրա զարգացումը կասեցվեց, իսկ տնտեսությունը պահպանեց հետամնաց ֆեոդալական, նույնիսկ նահապետական գծեր մինչև XIX դ. վերջը: XVI—XVII դդ. Հայաստանը և Վրաստանը կռվախնձոր դարձան Օսմանյան կայսրության և Իրանի միջև: XVI դարից Հյուսիսային Կ-ում սկսեցինստեղծվել ռուս, բնակավայրեր (Կուբանի, Թերեքի կազակություն): 1556-ին Աստրախանի խանության գրավումով ռուս, սահմանները Հյուսիսային կ-ում հասան Թերեք գետը: Հյուսիսային կ-ի ռուս, գաղութացումը ավելի ուժեղացավ XVIII դ.: 1722-ին Պետրոս I-ի ձեռնարկած պարսկ. արշավանքի հետևանքով ռուս, զորքերը ժամանակավորապես գրավեցին Կասպից ծովի արմ. ափը (մինչև 1736-ը), որից հետո ռուս, սահմանը նորից դարձավ Թերեքը, որի ափերին հիմնվեցին Ղզլար (1735) և Մոզդոկ (1763) ամրոցները: Դրանով սկզբնավորվեց Կովկասյան ամրացված գծի կառուցումը: 1768—74-ի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով կաբարդան մնաց Ռուսաստանի կազ մում, և վերջինիս միացվեց Հյուսիսային Օսեթիան: Դեորգիևսկի պայմանագրով (1783) Արևելյան Վրաստանը ընդունեց Ռուսաստանի հովանավորությունդ այդ նույն թվականին սկսվեց Ռազմա-վիրական ճանապարհի կառուցումը, և հիմնվեց Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե) ամրոցը: Ցարիզմի առաջխաղացումը Հյուսիսային Կ-ում ուղեկցվում էր Հյուսիսային Կ-ի ժողովուրդների դիմադրությամբ: 1787—91-ի ռուս-թուրքական պատերազմից հետո օսմանյան Թուրքիան ճանաչեց Վրաստանի և անղրկաբանյան ժողովուրդների անկախությունը: Պարսիկների ներ խուժումը Վրաստան (1795) և Թիֆլիսի գրավումը դրդեցին ռուս, կառավարությա նը ձեռնարկելու 1796-ի արշավանքը Անդըրկովկաս: 1801-ին Ռուսաստանին միացվեց Արևելյան Վրաստանը, XIX դ. ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների հետևանքով՝ Անդրկովկասն ամբողջությամբ: XIX դ. 2-րդ կեսին Չեչենիայի, Լեռնային Դաղստանի և Հյուսիս-Արևմտյան Կ-ի հպատակեցմամբ ավարտվեցին Կովկասյան պատերազմները (տես Կովկասյան պատերազմ 1817—1864): Կ-ի միացումը Ռուսաստանին նպաստեց նրա կապիտալիստական զարգացմանը և ներգրավմանը ապրանքային արտադրության ոլորտը: Կ-ում կապիտալիստական հարաբերությունների զարգացումը արագացավ 1864—83-ին՝ ճորտատիրական իրավունքի վերացմամբ: 1867-ին սկսվեց երկաթուղու կառուցումը, իսկ 1900-ին անդրկովկասյան երկաթուղին կապվեց համառուսաստանյան երկաթուղային ցանցի հետ: XIX դ. 2-րդ կեսից սկսվեց նավթի արդյունահանումը թաքվում (արդեն 1901-ին կազմում էր նավթի համաշխարհային հանույթի կեսը), մանգանի և ածխի արդյունահանումը Վրաստանում: XIX դ. վերջին Կ-ում ստեղծվեց առաջին ս-դ. կազմակերպությունը («Մեսամեդասին»՝ Վրաստանում, 1892): 1901-ին ստեղծվեց ս-դ. Բաքվի կոմիտեն: XX դ. սկզբին ծավալվեց բանվորական շարժումը, 1903-ին կայացավ Կ-ի ս-դ. կազմակերպությունների I համագումարը, որտեղ ընտրվեց ՌԱԴԲԿ Կովկասյան կոմիտե: Կ-ի պրո-լետարիատն ու գյուղացիությունը ակտիվորեն մասնակցեցին 1905—07-ի հեղափոխությանը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914—1918) Կ. դարձավ ռազմաբեմ: Կովկասյան ռազմաճակատի զորքերը 1914-ին ետ մղեցին թուրքերի հարձակումը: 1917-ի փետրվարյան հեղափոխության ժամանակ Կ-ում ստեղծվեցին սովետներ, որոնցում իշխանությունը զավթեցին մենշևիկները և էսեռները: 1917-ի մարտին Թիֆլիսում կազմակերպվեց ժամանակավոր կառավարության տեղական մարմին՝ Անէքրկով կասյան հատուկ կոմիտե (Օզակոմ): 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը սկիզբ դրեց Կ-ի ժողովուրդ-ների ազատագրմանը: 1917-ի հոկտեմբերին կայացավ կովկասյան բուշևիկների II համագումարը, որն ընտրեց կուսակցության Կովկասյան երկրային կոմիտե: 1917-ի նոյեմբ. 15(28) ին հակահեղափոխական ուժերը Օզակոմի փոխարեն ստեղծեցին Անդրկովկասյան կոմիսարիատը: 1918-ի ապրիլի 22-ին Անդրկովկասյան սեյմը հոչակեց Անդրկովկասի Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծումը, որը 1918-ի մայիսին բաժանվեց բուրժ. երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի: 1918-ի ապրիլին հռչակվեց Բաքվի կոմունան, սակայն 1918-ի հուլիսի 31-ին սովետական իշխանությունը Բաքվում ընկավ: 1918-ի սկզբիս Հյուսիսային Կովկասում սովետական իշխանությունը հաղթեց: Կազմավորվեցին Կուբան-Սևծովյան Սովետական Հանրապետությունը, Թերեքի Սովետական Հանրապետությունը, որոնք հետագայում միավորվեցին Հյուսիս-Կով-կասյան Սովետական Հանրապետության մեջ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ Հյուսիսային Կովկասում հաստատվեց սպիտակգվարդիական վարչակարգ: 1920-ին կարմիր բանակը ջախջախեց դենիկինյան զորքերը և վերականգնեց սովետական իշխանությունը: 1920-ի ապրիլի 28-ին սովետական իշխանությունհաստատվեց Ադրբեջանում (նրա կազմում ստեղծվեցին Նախիջևանի ԻՍՍՀ, 1924, Ղարաբադի ԻԱ 1923), 1920-ի նոյեմբ. 29-ին՝ Հայաստանում, 1921-ի փետր.25-ին՝ Վրաստանում: ՎՍՍՀ մեջ մտան Աջարական ԻՍՍՀ, Աբխազական ԻՍՍՀ, Հարավ-Օսեթական ԻՄ (1922): 1922-ի մարտի 12-ին կազմավորվեց Անդրկովկասյան ֆեդերացիան, որը 1922-ի դեկտ. 30-ին մտավ ՍՍՀՄ կազմի մեջ: 1936-ինֆեդերացիան լուծարքի ենթարկվեց, և Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, որպես ինքնուրույն հանրապետություններ, մտան ՍՍՀՄ կազմի մեջ: Հյուսիսային Կովկասում առաջացան Լեռնային ԻՍՍՀ, Դաղստանի ԻՍՍՀ, Ադըղեական ԻՄ, Կաբարոինա-Բալկարական ԻՄ, Կարաչաևյան ԻՄ, Չերքեզական ԻՄ, Չեչենա-Ինգուշական ԻՄ, Հյուսիս-Օսեթական ԻՄ, 1934-ին Հյուսիսային Կովկասը վերանվանվեց Հյուսիս-Կովկասյան երկրամաս, որի տերիտորիան բաժանվեց 14 օկրուգների (1930-ին վերացան): 1934-ին Հյուսիս-Կովկասյան երկրամասից անջատվեցին Կրասնոդարի երկրամասը և Ռոստովի մարզը: ՍՍՀՄ 1936-ի սահմանադրությամբ Կաբարդինա-Բալկարական, Հյուսիս-Օսեթական և Չեչենա-Ինգուշական ինքնավար Մարզերը վերածվեցին ինքնավար հանրապետությունների: 1943-ից Հյուսիս-Կովկասյան երկրամասը վերածվեց Ստավրոպոլի երկրամասի: Նախապատերազմյան տարիներին երկրամասում զարգացավ բագմաճյուղ արդյունաբերություն (նավթային, քիմ., մեքենաշինական, ածխային, սննդի ևն): Զարգացավ գյուղատնտեսությունը: Հաջողությամբ իրականացավ կուլտուրական հեղափոխությունը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կ-ում մղվեցինծանր մարտեր (տես Կովկասի ճակատա մարտ 1942—1943): Կի ժողովուրդները մեծհաջողությունների հասան զարգացած սո ցիալիստական հասարակարգի կառուցման գործում: Վ. Դիլոյան

Գրկ. Гвоздецкий Н.А., Кавказ, М., 1963 Кавказ, М., 1966 Народы Кавказа, т. 1-2, М., 1960—62 Կ-ի վերաբերյալ գրկ. տես նաև Կ-ի տարածքի միութենական հանրապետությունների, ինքնավար հանրապետությունների մասին հոդվածներում: