Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԿԱՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, արվագիտության բնագավառ, որն ուսումնասիրում է Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հոգևոր և նյութականմշակույթը, էթնիկական ու քաղաքական կազմավորումների պատմությունը, տեղաբնիկների ու եկվոր միավորումների լեզուները, կովկասյան քաղաքակրթության ոլորտում նրանց փոխներթափանցումները: Կովկասյան մշակույթը բարդ ու բազմաշերտ երևույթ է և Կ-յան մեջ բաժանվում է երկու շերտի՝ դպրություն ունեցող(հայեր, վրացիներ, աղվաններ) և գիր ու գրչություն չունեցող (աբխազներ, ադղեներ, ալան-օսեր, չերքեզներ, ավարներ, զարդիններ ևն) ժողովուրդների մշակույթների: Կ-յան կարևոր նվաճումներից մեկը, առանձնական լեզուների ու խոսվածքների ուսումնասիրությունից բացի, էթնիկական տեղաշարժերի ուղիների և հետևանքներիբացահայտումն է, տեղայնացման պարագաների ու աստիճանի լուսաբանումը: Տեղանվանական և ցեղանվանական հասկացությունների քննությունը Կ. հարստացնում է նորանոր ձեռքբերումներով: Որպես պետական խոշոր միավորումների քաղաքական-պետական կազմավորումնե րի պատմության ուսումնասիրության ժամանակ շեշտը դրվում է Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի անցյալի վրա: Էթնիկական ու աշխարհագրական-քաղաքական սահմանների բացակայությունը Աազդեցությունների նույն ոյորտներում գտնվելու պարագան (հելլենիզմի դարաշրջան, իրանական գերիշխանություն ևն) մշակութային փոխներթափանցման դյուրություն էին ստեղծում: Հայաստանն ու հայոց մատենագրությունը միջնորդ օղակ էին՝ վաղ միջնադարյան Կովկաս—Պաղեստին շփումների ճանապարհին: Ընդսմին՝ հետագա դավանական տեղայնացումը չհանգեցրեց քաղ. ու մշակութային մեկուսացման: Հայրենական Կ-յան նվաճումներից է նաև այդ շփմանը վերաբերող աղբյուրների ուսումնասիրությունը (Ն. Մառ, Կ. Կեկեփձե): Մեթոդական առումով կ-յանը բնորոշ է պատմական իրադարձությունների, երեվույթների ու տեղաշարժերի համադրական ուսումնասիրությունը: Իբրև առանձին բնագավառ՝ Կ. ձևավորվել է անցյալ դարի 30-ական թվականներից՝ Մ. Բրոսսեի աշխատությունների հրապարակումով: Կ-յան շրջանակն ընդարձակվեց Պ. Ուսլարի, Ա. Շիֆների, Ֆ. Մյուլերի, Ռ. էրկերտի, Ս. Դիրի և այլոց գիտական գործունեությամբ: Կ-յան հաջորդ շրջանը, որին բնորոշ է ունիվերսալիզմը, կապված է ակադ. Ն. Մառի անվ. հետ: Նրա շնորհիվ կյանքի կոչվեցին «Կովկասյան քաղաքակրթություն», «Կովկասյան մշակութային աշխարհ» ընդգրկուն հասկացությունները: Ն. Մառի աշակերտները (Ն. Ադոնց, Ի. Ջավախիչվիլի, Հ. Օրբելի, Վ. Աբաև, Ի. Մեշչանինով ևն) հետազոտեցին Կ-յան առանձին բնագավառները՝ արևելագիտությանը բերելով նոր երանգ ու ճանաչում: Կովկասի և միջնադարյան քրիստոնյա Արևելքի մատենագրական աղերսների ուսումնասիրության գործում մեծ է ակադ. Կ. Կեկելիձեի, ինչպես նաև Պ. Պետերսի ու Ժ. Գաբիաի վաստակը: Կ. Տրևերի, Լ. Մելիքսեթ-Բեկի, Ք. Երեմյանի, Ա. Շանիձեի հայագիտական և վրացագիտական հետազոտությունների ծավալմամբ հիմք դրվեց աղվանագիտության բնագավառին: Կ-յան վաստակաշատ երախտավորներից են նաև Գ. Ղափանցյասը, Վ. Մինորսկին, Հ. Ֆոգան ու Ա. Չիքոբավան: Առավել կարևոր կովկասագիտական պարբերական հրատարակություններն են. «Кавказская старина» (Тифлис, 1872—1873), «Известия Кавказского отдела Русского географического общества» (Тифлис, 1872—1917), «Кавказский сборник» (Тифлис, 1876—1912), «Сборник сведений о кавказских горцах» (Тифлис, 1871—1885), «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» (Тифлис—Махачкала, 1881—1929), «Христианский Восток» (СПБ, Петроград, 1912—22), «Известия Кавказского историко-археологического института» (Л., Т 6., 1923—27): Պատկառելի նյութ է հրապարակված Կովկասի հնագիտական հանձնաժողովի «Акты…» բազմահատոր ժողովածուում: Այժմ պարբերաբար հրատարակվում է «Кавказский сборник» (М., Т 6.), Արտասահմանյան գիտական հանդեսներից նշանավոր են «Le Museon» (Լուվեն), «Anallecta Bollandiana» (Բրյու սել), «Bedi Kartlisa» (Փարիզ): 1978-ից Երևանում հիմք է դրվել «Կովկաս և Բյուզանդիա» մատենաշարին: 1975-ից ՀՍՍՀ ԳԱ արևելագիտության ինստ-ում ստեղծված է Կ-յան բաժին, ուր ուսումնասիրվում են Կովկասի ժողովուրդների պատմությունն ու մշակույթը՝ հայագիտության խնդիրների առնչություններով:

Գրկ. Երեմյան Ս. Տ., Ն. Մառը և VII դարի հայոց «Աշխարհացոյցը», տես «Ն. Մառը և հայագիտության հարցերը», Ե., 1968: Մուրադյան Պ. Մ., Ն. Մառը և հայ-վրացական բանասիրությունը, նույն տեղում: Mapp Н. Я., Кавказ и памятники духовной культуры, СПБ, 1912 Նույնի, Кавказскийкультурный мир и Армения, Петроград, 1915 Նույնի, К истории Кавказа по данным языка, Тб., 1933 Хантадзе Ш. А.,Акад. М. Броссе и европейское и русское грузиноведение, 1965.

Պ. Մուրադյան