Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ռուսական վարչա-տերիտորիալ միավոր Կովկասում: XVIII դ. 2-րդ կեսին Եկատերինա II-ի կառավարությունը Ռուսաստանի արլ. քաղաքականության ակտիվացման կապակցությամբ, հատկապես Պարսկաստանում և Անդրկովկասում ռուս, ազդեցությունը ուժեղացնելու, ինչպես նաև Թուրքիայի ոտնձգություններին դիմակայելու նպատակով Հյուսիսային Կովկասում հիմնեց (1785) փոխարքայություն, որը կազմված էր Աստրախանի և կովկասի նահանգներից (կենտրոնը՝ Եկատերինոգրադ, այժմ՝ Եկատերինոգրադսկայա ստանիցա): 1790-ին վերացվեց Կովկասի նահանգը, իսկ 1796-ին՝ փոխարքայությունը: XIX դ. 1-ին երեսնամյակին Արլ. վրաստանի (1801), Իմերեթի (181!), ներկայիս Ադրբեջանի տարածքի (1813) և Արլ. Հայաստանի (1828)՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո, 1844-ին նորից ստեղծվեց Կ. փ., որի կենտրոնը Թիֆլիսն էր: Աոաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Վորոնցովը: 1846-ին ձևավորվեց կառավարման ապարատը՝ փոխարքայի խորհուրդը և գրասենյակը: Խորհուրդը կազմված էր կայսեր նշանակած աստիճանավորներից ու նահանգապետներից և հսկում էր կառավարման ու դատական գործը, լուծում օրենքների կիրառման հետ կապված հարցերը: Փոխարքան օժտված էր անսահմանափակ լիազորություններով, նրան էին ենթարկվում ժանդարմական և հաղորդակցության ճանապարհների օկրուգների պետերը, նա նաև Կովկասյան զորքերի հրամանատարն էր: Կ. փ-յան մեջ մտնում էին՝ Հս. Կովկասում Ստավրոպոլի նահանգը (կազմված՝ 1847-ին, կենտրոնը՝ Ստավրոպոլ), Դերբենդի նահանգը (կազմված՝ 1846-ին, որը 1860-ից վերանվանվել է Դաղստանի մարզ, կենտրոնը՝ Թեմիր խան Շուրա, այժմ՝ Բոլյնակսկ), Թերեքի և Կուբանի մարզերը (կազմված՝ 1861-ին) և Մեծովյան օկրուգը (Կուբանի մարզում՝ կազմված 1867-ին), Անդրկովկասում՝ Թիֆլիսի և Քութայիսի նահանգները (կազմված՝ 1846-ին, նախկին Վրացա-Իմերեթական մարզից), Երևանի նահանգը (կազմված՝ 1849-ին), Բաքվի նահանգը (1840-ից՝ Կասպիական մարզ, 1846-ից՝ Շամախու նահանգ, 1859-ից Բաքվի նահանգ), Ելիզավետպոլի նահանգը (կազմված՝ 1868-ին Թիֆլիսի և Բաքվի նահանգների մասերից), Կարսի մարզը (1878-ից), Բաթումի մարզը (1878-ից, 1883-ից՝ օկրուգ Քութայիսի նահանգում), Զաքաթալայի օկրուգը (1860-ից): Նահանգները գլխավորում էին զինվորական նա-հանգապետները: 1850-ական թթ. 2-րդ կեսին նկատելիորեն ուժեղացվեց զինվորական և քաղաքացիական վարչական ապարատը՝ Առաջին Կովկասյան կորպուսը վերակազմվեց Կովկասյան բանակի (1856), ստեղծվեցին գլխավոր շտաբ և մի շարք վարչություններ: 1859-ին փոխարքայի գրասենյակը վերակազմավորվեց փոխարքայի գլխավոր վարչության, որի մեջ մտնում էին ընդհանուր գործերի, դատական, ֆինանս., պետ. ունեցվածքի և հսկողության դեպարտամենտները: Փոխարքային կից գործում էր նաև հատուկ դիվանագիտ. գրասենյակ: 1860—70-ական թթ. բուրժ. ռեֆորմների հետեանբով աստիճանաբար նվազեցին փոխարքայի լիազորությունները՝ 1865-ին վերացվեցին Կովկասյան բանակի գլխ. շտաբը և նրա վարչությունները: 1867-ի «Կովկասի փոխարքայության կառավարման կանոնադրությամբ» կրճատվեցին փոխարքայի իրավունքներըևընդլայնվեցին գլխավոր վարչության իրավունքները, իսկ բոլոր դեպարտամենտները միավորվեցին գլխավոր վարչության մեկ դեպարտամենտի մեջ: 1874-ին ստեղծվեցին քաղաքային դումաներ, որոնք ի վերջո հանգեցրին փոխարքայության վերացմանը (1882): XX դ. սկզբի հեղափոխական վերելքը Կովկասում ցարական կառավարությանը ստիպեց վերականգնել փոխարքայությունը (1905): 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո փոխարքայությունը վերացվեց, ստեղծվեց Մսդրկովկասյան հատուկկոմիտե: Կովկասի փոխարքաներ և Կովկասյան բանակի հրամանատարներ ենեղել Ծ.վորոնցովը (1844—54), Ն. Մուրավյովը (1854—56), Ա. Բարյատինսկին (1856—62), Մեծ իշխան Միխայիւ Նիկոլանիչը (1862—1882), Ի. Վորոնցով-Դաշկովը (1905—15), Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը (1915—17):

Վ. Դիլոյան