ՀՍՀ/ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳՈՐՇ ՏԱՎԱՐԻ ՑԵՂ, կաթնամսատու ցեղ: Ստացվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Դաղսաանի տնտեսություններում՝ տեղական տավարի և շվից ցեղի տրամախաչումից: Ցեղը հաստատվել է 1960-ին: Տեղական տավարի համեմատությամբ նոր ցեղի կենդանիներն ունեն մարմնակազմության և մթերատվության լավ հատկանիշներ: Հարմարված են Անդրկովկասի բնակլիմայական պայմաններին: Թույրը՝ գորշ, մարմնակազմը՝ խիտ, ոսկրակազմը՝ ամուր: Կովերի կենդանի զանգվածը 500—600 կգ է, ցոլլերինը՝ 800—900 կգ: Կաթնատվությունը՝ 2000—2500 կգ, իսկ տոհմային տնտեսություններում՝ 3000—4000 կգ: Կաթի յուղայնությունը՝ 3,8—3,9 Սպանդային ելքը՝ 50—55: Կ. գ. տ. ց. բուծվում է Անդրկովկասում, ՀՍՍՀ-ում 1977-ին գլխաքանակը եղել է 340 հզ.:
