Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐՇ ՄԵՂՈՒՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐՇ ՄԵՂՈՒՆԵՐ, մեղրատու մեղուների ցեղերի խումբ: Տարածված են Կովկասում և Անդրկովկասում: Ունեն գորշ գույն, երկար կնճիթ՝ 7—7,1 մմ: Ցրտադիմացկուն և խաղաղասեր են, բույնը լավ են պաշտպանում թշնամիներից ու վնասատուներից: Բնական ձագատվության (պարսատվության) ժամանակ գործում են ավելի քիչ մայրաբջիջներ: