Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՈՄԻՏԵ, հատուկ միջգերատեսչական մարմին, հիմնվել է 1845-ին, Կովկասում՝ համառուսական կառավարման կարգ մտցնելու նպատակով: Կ. կ-ին նախորդել է 1840-ին կոմս Ա. Չերնիշովի նախագահությամբ ստեղծված հատուկ ժամանակավոր կոմիտեն: 1846-ից Կ. կ, ղեկավարում էր ցարական վարչության քաղաքացիական գործունեությունը երկրամասում, լուծում այն հարցերը, որոնք վեր էին փոխարքայի և առանձին մինիստրների լիազորությունից: Կոմիտեի մեջ մտնում էին՝ ռազմ., ներքին գործերի, ֆինանսների, պետ. ունեցվածքի, արդարադատության մինիստրները, կայսեր նշանակած անդամները: Կ. կ. սկզբնապես ուներ հատուկ նախագահ, իսկ 1865-ից նախագահում էր մինիստրների կոմիտեի նախագահը: 1882-ին Կովկասի փոխարքայության վերացումով և Կովկասում նոր վարչակազմ մտցնելով Կ. կ. վերացվեց:

Վ. Դիլոյան