Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1817—64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1817—64, պատերազմական գործողություններ՝ կապված Չեչենիայի, Լեռնային Դաղստանի և Հյուսիս-Արևմտյան Կովկասի Ռուսաստանին միացման հետ: Ռազմասեր լեռնականները Կովկասյան ամրացված գծի վրա իրենց հարձակումներով խանգարում էին Ռուսաստանի՝ Անդրկովկասի հետ կապերին Վրաստանը (1801—10) և Ադրբեջանը (1803—13) միացել էին Ռուսաստանին: Նապոլեոնյան Ֆրանսիայի հետ պատերազմից հեաո ցարիզմը աշխուժացրեց ռազմ, գործողությունները այդ շրջանում: Կովկասում գլխավոր հրամանատար գեն. Ա. Երմոլովը (1816-ից) պարբերական պատժիչ արշավանքներից անցավ ծրագրված առաջխաղացման Չեչենիայի և Լեռնային Դաղստանի խորքերը: 1817-ի հոկտեմբերից Կովկասյան գծի ձախ թեը Թերեքից տեղափոխվեց Սունջա գետի վրա, որի միջին հոսանքում Պրեգոադնի Ստան ամրության հիմնադրումով փաստորեն սկսվեց Կ. պ.: Դաղստանյան մի շարք ֆեոդ, ցեղապետներ միավորվելով՝ 1819-ին ձեռնարկեցին արշավանքներ Սունջայի գծի ուղղությամբ: 1822-26-ին Անդրկուբանի չերքեզների դեմ ձեռնարկվեցին մի քանի պատժիչ արշավանքներ: Երմոլովի գործողությունների հետևանքով ամբողջ Դաղստանը, Չեչենիան և Անդրկուբանը հնազանդվեցին: Նրան փոխարինած գեն. Ի. Պասկևիչը (1827-ից) կառուցեց Լեզգիական գիծը (1830-ին)ևՍուխումի ռազմ, ճանապարհի շինարարության կապակցությամբ միացրեց Կարաչաևյան մարզը: Հս. Կովկասում ցարիզմի նվաճողական քաղաքականությունը առաջ բերեց լեռնականների տարերային զանգվածային ելույթներ: 1820-ական թթ. վերջին Չեչենիայում և Դաղստանում առաջացավ հակագաղաթային և հակաֆեոդալական մյուրիդական շարժումը (տես Մյուրիդականություն), որի հետադիմական կողմը մահմեդական հոգևորականության պայքարն էր իմամության ստեղծման համար: Շարժումը խթան հանդիսացավ Կ. պ-ի ծավալմանը, չնայած Հս. Կովկասի և Դաղստանի մի շարք ժողովուրդներ չհարեցին դրան: 1828-ին իմամ հռչակված Ղազի Մուհամմեղը ղազավաթ հայտարարեց, 1831-ին գրավեց Թարքին և Ղզլարը, շրջապատեց ռուս. ամրոցները, հայտնվեց Չեչենիայում և պաշարեց Դերբենղը: Սակայն հուսախաբ գյուղացիներն սկսեցին իմամից հեռանալ, և 1831-ից շարժումը որոշ անկում ապրեց: Գեն. Գ. Ռոզենի (1831-ից) արշավանքների հետևանքով մյուրիդական ջոկատները ջախջախվեցին,ևիմամը սպանվեց: Թուրքիայի հետ չերքեզների կապերը խափանելու նպատակով 1834-ին ռուս, զորքերը արշավեցին Անդրկուբան և հիմնադրեցին Աբինսկոյե և Նիկոլաևսկոյե ամրությունները: Իմամ (1834-ից) Շամիւը հարկադրվեց նահանջել Ավարիայից, սակայն, օգտվելով երկամյա դադարից, իր շուրջը համախմբեց Չեչենիայի և Դաղստանի ֆեոդալների մեծ մասին: 1837-ին ռուս, զորքերը ծանր կորուստների գնով հասան որոշ հաջողությունների, սակայն նույն թվականին Շամիլի հետ կնքվեց զինադադար: Հս-Արմ. Կովկասում կառուցվեցին նոր ամրություններ: Գեն. Ե. Գոլովինը (1838-ից), հիմնադրելով Նովագինսկոյե, Թենգինսկոյե, Նովոռոսիյսկոյե ամրությունները, 1839-ին վերսկսեց ռազմ. գործողությունները: 80-օրյա պաշարումից հետո իմամի նստավայր Ախուլգոն գրավվեց, վիրավոր Շամիա փախավ Չեչենիա: Սև ծովի ափին 1839-ին կառուցվեցին Լազարևսկոյե, Գոլովինսկոյե ամրությունները, ստեղծվեցին Սևծովյան առափնյա (Կուբանի գետաբերանից մինչև Մեգրելիայի սահմանները) և Լաբայի գծերը: Հս-Արմ. Դաղստանում գործող Շամիլը մի շարք հաղթանակներ տարավ, գրավեց Ավարիան, իր իշխանությունը հաստատեց Դաղստանի զգալի մասում: Իմամության տարածքը կրկնապատկվեց, զորքերի թիվը հասավ 20 հգ.: Գլխավոր հրամանատար նշանակված (1844-ից) Մ. Վորոնցովը 1845-ին քանդեց Շամիլի նստավայր Դարգոն, սակայն, պաշարվելով, դժվարությամբ փրկվեց՝ կորցնելով զորքի 1 3-ը և ամբողջ հրետանին: 1846—49-ին Շամիլի դիմադրությունը հաջողություն չունեցավ: 1849—52-ի մարտերից հյուծված նրա զորքերը 1853-ի գարնանը վերջնականապես դուրս մղվեցին Չեչենիայից դեպի Լեռնային Դաղտոան: 1853—1856-ի Ղրիմի պատերազմի նախօրյակին, հուսալով օգնություն ստանալ Թուրքիայից և Անգլիայից, Շամիլը աշխուժացրեց իր գործողությունները: 1853-ի նոյեմբերին Բաշկադքլարի ճակատամարտում թուրք, բանակները ջախջախվեցին: Այս պայմաններում ձախողվեցին Զաքաթալայի շրջանում Լեզգիական, նաև Սևծովյան առափնյա և Լաբայի գծերը գրավելու Շամիլի զորքերի և չերքեզների փորձերը: 1854-ի ամռանը թուրքերը հարձակման անցան Թիֆլիսի վրա, որը նոր հույսեր ներշնչեց Շամիլին: Նա ներխուժեց Կախեթ, գրավեց Ծինանդալին, սակայն շուտով պարտություն կրեց: Քյուրոլկ-Դարայի ճակատամարտում թուրքերի ջախջախումն ու 1855-ի նոյեմբերին Կարսի գրավումը վերջնականապես ցրեցին արտաքին օգնություն ստանալու Շամիլի հույսերը: 1856-ին Փարիզի հաշտության պայմանագրի կնքումը ցարիզմին թույլ տվեց լեռնականների դեմ կենտրոնացնել զգալի ուժեր. Կովկասյան կորպուսը վերածվեց բանակիևհասցվեց մինչև 200 հզ. զինվորի: Նոր գլխավոր հրամանատարներ գեն. Ն. Մուրավյովը (1854—56-ին) և գեն. Ա. Բարյատինսկին (1856—60-ին) շարունակեցին սեղմել պաշարման օղակը իմամության շուրջը: 1859-ին ընկավ Շամիլի նստավայր վեդենո աուլը, օգոստոսին նա անձնատուր եղավ, իսկ նոյեմբերին հանձնվեցին չերքեզների հիմնական ուժերը՝ Մուհամմեդ էմինի գլխավորությամբ: Չերքեզների տերիտորիայով անցկացվեց Բելոռեչենսկայա գիծը՝ Մայկոպ ամրոցով: 1862-ի կեսին լեռնականների ձեռքում մնացած տերիտորիաների (200 հզ. բն.) դեմ հանվեց 60 հզ. բանակ՝ գեն. ի. Եվդոկիմովի հրամանատարությամբ: 1863-ին գրավվեց Բելայա և Փշիշ գետերի միջև ընկած տարածքը, 1864-ի ապրիլին՝ ամբողջ ծովափը և Կովկասյան լեռնաշղթայի հս. լանջերը մինչև Լաբա գետը: Անընկճելի մնացին միայն փոքր քանակությամբ լեռնականներ: Չերքեզներն ու աբխազները հարկադրվեցին հաստատվել հարթավայրերում: Շուրջ 500 հզ. մարդ, մահմեդական հոգևորականության ազդեցությամբ, արտագաղթեց Թուրքիա: 1864-ին Աբխազիայում հաստատվեց ռուս, կառավարություն, անձնատուր եղավ չերքեզների դիմադրության վերջին օջախը՝ կբաադուն (այժմ՝ Կրասնայա Պոլյանա): Կբաադուի գրավմամբ նշանավորվեց Կ. պ-ի ավարտը: Կ. պ-ի հետևանքով Չեչենիան, Լեռնային Դաղստանը և Հս-Արմ. Կովկասը վերջնականապես միացվեցին Ռուսաստանին: Միացումը տեղի ունեցավ ռազմա-ֆեոդալական բռնի մեթոդներով, սակայն լեռնականների՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելը օբյեկտիվորեն առաջադիմական նշանակություն ունեցավ՝ նպաստելով նրանց անտ., քաղ. և մշակութային առաջընթացին:

Գրկ. Дубровин H. Кавказскаявойна и царствование имп. Николая I и Александра II (1825—1864), в кн.: Обзор войн России от Петра Великого до наших дней, ч.4, кн. 2, СПБ, 1896 Гизетт и А., Библиографический указатель печатанным на русском языке сочинениям и статьям о военных действиях русских войск на Кавказе, СПБ, 1901.

Վ. Դիլոյան