Jump to content

ՀՍՀ/ԿՈՎԿԱՍ ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՆՁ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՎԿԱՍ, Կովկսոս, Կավկաս, Կապ-Կոհ (հուն., համանուն լեռնաշխարհի առասպելական տիրակալն ու անվանադիրը: «Կ.» անունն առաջին անգամ հիշատակվում է Հեսիոդոսի (մ. թ. ա. VIII դ.) «Թեոգոնիայում»: Հին հույների պատկերացմամբ աշխարհի եզրին գտնվող Կովկաս «երկնաքեր լեռանը» Զևսի հրամանով գամվել է Պրոմեթևսը: Վրացական ավանդության համաձայն, Թորգոմ նահապետի ժողովուրդը, բազմանալով «Մասսի և Արագածի երկրում»՝ Հայաստանում, տարածվել է Կովկասյան լեռների, Սև և Կասպից ծովերի միջև: Թորգոմի դյուցազն որդիներ Հայոսը, Քարթլոսը, քարդոսը, Մովականը, Լեկոսը, Հերոսը, Կովկասը, Եգերոսը, ապստամբելով աշխարհի առաջին բռնակալ Նեբրովթի դեմ և սպանելով նրան, միմյանց միջև բաժանել են հայրենի կալվածները և անկախորեն իշխել իրենց երկրներում, որոնք, իբր, կոչվել են նրանց անուններով: