ՀՍՀ/ԿՈՎՊԱԿ
ԿՈՎՊԱԿ Սիդոր Արտեմովիչ (1887—1967), սովետական պետական և հասարակական գործիչ, պարտիզանական շարժման կազմակերպիչ, Սովետական Միության կրկնակի հերոս (18.5.1942, 4.1.1944), գեն-մայոր (1943): ՍՄԿԿ անդամ 1919-ից: Հայրենական մեծ պատերազմի տարիներին գլխավորել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների միավորումը, որը 10 հզ. կս ռազմարշավ կատարեց մինչև Կարպատներ՝ նպաստելով պարտիզանական շարժման ծավալմանը զավթիչների թիկունքում: 1944-ի հունվարին միավորումը վերանվանվեց Կովաակի անվ.1-ին ուկր. պարտիզանական դիվիզիա (հրամանատար՝ Պ. Վերշիգորա), որինմիացավ «Հաղթանակ» հայկ. պարտիզանական ջոկատը: 1947-ից Կ. եղել է Ուկր. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ, 1967-ի ապրիլից՝ Նախագահության անդամ, ՍՍՀՄ և Ուկր. ՍՍՀ Գերագույն սովետների դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի, Սուվորովի 1-ին աստիճանի, Բոգդան խմելնիցկու 1-ին աստիճանի, ՉՍՍՀ և ԼԺՀ շքանշաններով ու մեդալներով:
Վ. Ղազախեցյան
