Jump to content

ՀՍՀ/ԿՈՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՏ (Cot) Պիեռ (1895—1977), ֆրանսիական քաղաքական գործիչ: Կրթությամբ իրավաբան: 1928—40-ին Ազգ. ժողովի դեպուտատ ռադիկալների և ռադիկալ-սոցիալիստների կուսակցությունից: 1933-34-ին և 1936—38-ին ավիացիայի, 1938—1939-ին՝ առևտրի մինիստր: 1946—58-ին և 1964—1968-ին՝ Ազգ. ժողովի դեպուտատ Առաջադիմական հանրապետականների միությունից: 1951-ից խաղաղության համաշխարհային խորհրդի բյուրոյի անդամ, 1951—62-ին՝ «Հորիզոն» Horizons»), ռուս, հրատարակությամբ՝ «В защиту мира»ամսագրի պատասխանատու խմբագիր: Արժանացել է «ժողովուրղների միջև խաղաղությունն ամրապնդելոլ համար» լենինյան միջազգային մրցանակի (1953):